13:03 03.02.2025
Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։
Մարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
15:50 03.02.2025
Վրաստանում հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանատունը հովանավորում է բողոքի ցույցերըԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել Վրաստանում բողոքի ցույցերը, ճեպազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել այն, ինչ կոչվում է, օրինակ, երեկվա ակցիայի կազմակերպում»,- ասել է նա։ Քաղաքական գործիչը հուսադրող է համարել Միացյալ Նահանգների իշխանությունների հայտարարությունները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու իրենց մտադրության մասին […] ...
15:44 03.02.2025
2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ․ ՊԵԿ2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է շուրջ 340 մլն դրամ։ ...
15:38 03.02.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի հունվարի 27-ից փետրվարի 2-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […] ...
15:33 03.02.2025
Սուրեն Պապիկյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՓետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […] ...
15:28 03.02.2025
Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի հետԹեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա բազմաթիվ ընդհանրություններն ու պատմական, մշակութային և կրոնական կապերը։ Արաղչին ընդգծել է Իրանի բարիդրացիության քաղաքականությունը և հարևանների հետ կապերն ընդլայնելու վճռականությունը, ինչպես նաև Բաքվի հետ […] ...
15:12 03.02.2025
Հունվարի 1-ից փետրվարի 28-ը ձեռք բերված տոմսային փաթեթները հնարավոր կլինի լրացուցիչ 30 օր օգտագործել2025 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախաձեռնությունը գործում է ինչպես հիմնական, այնպես էլ արտոնյալ սակագնով զեղչված տոմսերի համար։ Ինչպե՞ս ձեռք բերել տոմսային փաթեթները. transport.yerevan.am կայքից, Telcell բջջային հավելվածից, TelCell տերմինալներից՝ ակտիվացնելով դրանք տրանսպորտային […] ...