Մոսկվայում գտնվող բնակելի համալիրում պայթյունից ծանր վիրավորվել է Դոնբասի գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    396.99
  • RUBLE
    3.99
  • 406.68
WEATHER
+7.09 oC

Մոսկվայում գտնվող բնակելի համալիրում պայթյունից ծանր վիրավորվել է Դոնբասի գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

12:51 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թարմացված տեղեկատվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը՝ նույն ինքը՝ Արմեն Գորլովսկին, ծանր վիրավորվել է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

«Սարգսյանը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասել է գործակալության աղբյուրը։

Բաց աղբյուրների համաձայն՝ Սարգսյանը գլխավորել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան և եղել է կամավորական գումարտակներից մեկի հիմնադիրը։

Երկուշաբթի ավելի վաղ շտապ օգնության ծառայությունները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Եվս չորս մարդ վիրավորվել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտնել են Սիրիայի նախագահի պաշտոնակատարի այցի մասին

16:00 03.02.2025

Թուրքիայում հայտնել են Սիրիայի նախագահի պաշտոնակատարի այցի մասին

Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան փետրվարի 4-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Սիրիայի նախագահի պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաան Թայիփ Էրդողանի հրավերով երեքշաբթի օրը՝ փետրվարի 4-ին, կայցելի Անկարա: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայի վերջին զարգացումները, կգնահատվեն այն համատեղ քայլերը, որոնք երկու երկրները պետք է ձեռնարկեն տնտեսությունը վերականգնելու, Սիրիայում կայունություն […] ...

Վրաստանում հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանատունը հովանավորում է բողոքի ցույցերը

15:50 03.02.2025

Վրաստանում հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանատունը հովանավորում է բողոքի ցույցերը

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել Վրաստանում բողոքի ցույցերը, ճեպազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հովանավորել այն, ինչ կոչվում է, օրինակ, երեկվա ակցիայի կազմակերպում»,- ասել է նա։ Քաղաքական գործիչը հուսադրող է համարել Միացյալ Նահանգների իշխանությունների հայտարարությունները ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու իրենց մտադրության մասին […] ...

2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ․ ՊԵԿ

15:44 03.02.2025

2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ․ ՊԵԿ

2024 թվականին՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 59 031 ֆիզիկական անձ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից օգտվել է 3732 քաղաքացի, որոնց վերադարձվել է շուրջ 340 մլն դրամ։ ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի հունվարի 27-ից փետրվարի 2-ը

15:38 03.02.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի հունվարի 27-ից փետրվարի 2-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […] ...

Սուրեն Պապիկյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը

15:33 03.02.2025

Սուրեն Պապիկյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […] ...

Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի հետ

15:28 03.02.2025

Իրանը ցանկանում է ընդլայնել հարաբերությունները Ադրբեջանի հետ

Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը խոսել են երկու երկրների հարաբերությունների մասին։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա բազմաթիվ ընդհանրություններն ու պատմական, մշակութային և կրոնական կապերը։ Արաղչին ընդգծել է Իրանի բարիդրացիության քաղաքականությունը և հարևանների հետ կապերն ընդլայնելու վճռականությունը, ինչպես նաև Բաքվի հետ […] ...

BACK_TO_TOP