11:45 03.02.2025
Կանադական նահանգները սահմանափակումներ են մտցնում ամերիկյան ալկոհոլի նկատմամբ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից կանադական ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանման, հայտնում է CBC-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերը 25%-ի չափով սահմանվում են Կանադայից բոլոր ապրանքների վրա, բացառությամբ էներգակիրների, որոնց վրա դրվելու է 10% դրույքաչափ։
«Նահանգները պատասխանում են Թրամփի մաքսատուրքերին՝ դարակաշարերից հանելով ամերիկյան ալկոհոլը», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
14:40 03.02.2025
Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասինԵրևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ […] ...
14:31 03.02.2025
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններՀասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
14:24 03.02.2025
«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան ԱվինյանԵրևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝ երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ […] ...
14:10 03.02.2025
Մասկը հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու Թրամփի պատրաստակամությունըԱմերիկացի ձեռներեց և Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ «Ես մանրամասն քննարկել եմ դա նրա ( Թրամփի -խմբ.) հետ, և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն (գործակալությունը – խմբ.)»,- հայտնել է Մասկը X սոցիալական ցանցի իր […] ...
13:53 03.02.2025
Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից ենՀայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները: Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա […] ...
13:43 03.02.2025
Նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ինՆախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ եւ ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու […] ...