12:12 03.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, համակարգչային հափշտակության՝ 4, թմրանյութի իրացման և դատական ակտը չկատարելու՝ 3-ական, խոշտանգման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, մարդու առևանգման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բնակարանային գողության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ վնասելու կամ ոչնչացնելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու և հղիության արհեստական ընդհատման կամ ամլացմանը հարկարդրելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության և խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 9-ը։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար․ 3 անձ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
`
14:51 03.02.2025
ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակը քննարկել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերՓետրվարի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։ Հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական փոխգործակցությանը։ ...
14:40 03.02.2025
Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասինԵրևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ […] ...
14:31 03.02.2025
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններՀասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
14:24 03.02.2025
«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան ԱվինյանԵրևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝ երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ […] ...
14:10 03.02.2025
Մասկը հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու Թրամփի պատրաստակամությունըԱմերիկացի ձեռներեց և Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ «Ես մանրամասն քննարկել եմ դա նրա ( Թրամփի -խմբ.) հետ, և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն (գործակալությունը – խմբ.)»,- հայտնել է Մասկը X սոցիալական ցանցի իր […] ...
14:03 03.02.2025
AZAL-ը դադարեցրել է Բաքվի և Աստրախանի միջև թռիչքները անորոշ ժամկետովԱդրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով անորոշ ժամկետով դադարեցնում է թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով: «Վերջերս, ներառյալ այսօր, Աստրախանի (Ռուսաստան) օդային տարածքի պարբերական փակման պատճառով «Ադրբեջանական ավիաուղիները» անորոշ ժամանակով դադարեցնում է բոլոր թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտնել են ընկերությունից։ ...