Քաղաքացիները դժգոհում են արբիտրաժային որոշ հաստատությունների գործունեությունից․ նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+5.09 oC

Քաղաքացիները դժգոհում են արբիտրաժային որոշ հաստատությունների գործունեությունից․ նախարարություն

11:07 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին ժամանակաշրջանում Արդարադատության նախարարությունն ստանում է դիմումներ որոշ արբիտրաժային հաստատությունների գործունեության և արբիտրաժային վճիռների իրավաչափության վերաբերյալ: Այդ դիմումներով բարձրացրած հարցերից պարզ է դառնում, որ քաղաքացիները կարող են ստանալ արբիտրաժային վճիռներ, որոնք առերևույթ հակասում են օրենսդրությանը:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ արբիտրաժի վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի.

Ի՞ՆՉ Է ԱՐԲԻՏՐԱԺԸ ԵՎ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԻՋՈՑՈՎ
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային եղանակ է, որի ընթացքում կողմերը համաձայնում են իրենց վեճը լուծել անկախ արբիտրների միջոցով՝ դատարանի փոխարեն: Այսինքն, արբիտրաժը պետական դատարան չէ, թեև դրա վճիռները հարկադիր կատարվում են պետության կողմից:

Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա են միայն քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող «առևտրային» վեճերը, օրինակ`
• բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև վեճերը,
• ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, վարձակալության, լիզինգի և այլ գործարքներից (պայմանագրերից) բխող վեճերը,
• համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական համագործակցության այլ ձևերից բխող վեճերը,
• փոխադրումների (ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային) հետ կապված վեճերը,
• և նմանաբնույթ այլ վեճեր:
Օրենքով ուղղակիորեն կարող են նախատեսվել նաև որոշ դեպքեր, երբ կոնկրետ վեճը նույնպես ենթակա կլինի արբիտրաժին. օրինակ՝ աշխատանքային վեճերը։
Այն գործերը, որոնք քրեական կամ վարչական ոլորտի են, կամ քաղաքացիական ոլորտի հարցեր են, բայց չունեն առևտրային բնույթ, արբիտրաժին ենթակա չեն: Դրանց վերաբերյալ արբիտրաժային վճիռն իրավաբանական ուժ չի կարող ունենալ: Այսպես, օրինակ, արբիտրաժին ենթակա չեն լինի.
– ընտանեկան հարաբերություններից բխող ոչ գույքային բնույթի գործերը, օրինակ` հայրության փաստի ճանաչում, ծնողական իրավունքներից զրկում և այլն,
– անձնական բնույթի այլ հարցերը, օրինակ` անունի, ազգանվան փոփոխություն, էմանսիպացիա և այլն,
– իրավաբանական փաստերի ճանաչումը, օրինակ` սեփականության իրավունքի ճանաչում, ժառանգության ընդունում և այլն։

ԱՐԲԻՏՐԱԺԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ.
Արբիտրաժը կիրառելի է միայն այն դեպքում, եթե կողմերի միջև կա արբիտրաժային համաձայնություն, որը պետք է լինի գրավոր և կարող է ձևավորվել՝
• առանձին համաձայնագրով (պայմանագրով), կամ
• պայմանագրում արբիտրաժային վերապահման կետ նախատեսելու միջոցով:
Կողմերը արբիտրաժային համաձայնությունն ամրագրում են ստորագրությամբ կամ կապի միջոցներով (օրինակ՝ նամակագրությամբ, հեռագրերով, էլեկտրոնային հաղորդագրություններով) փոխանակվող հաղորդագրություններով։
Այսինքն, եթե կողմը չի ստորագրել արբիտրաժային համաձայնությունը, ուրեմն նրա մասնակցությամբ չի կարող իրականացվել արբիտրաժային գործընթաց:

Եթե որևէ արբիտրաժային հաստատություն կամ ձեզ հետ վեճի կողմ հանդիսացող անձ առաջարկում է մասնակցել արբիտրաժում վեճի լուծմանը, նախ համոզվեք, որ ձեր միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն։
Բացի այդ, եթե ծանուցվել եք, որ ձեր վերաբերյալ կայացվել է արբիտրաժային վճիռ, սակայն դուք երբևէ արբիտրաժային համաձայնություն այդ վեճի վերաբերյալ չեք կնքել, ապա պետք է դիմեք դատարան, որպեսզի այդ վճիռը չեղարկվի:

ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃԻՌՆԵՐԸ ԵԹԵ.
1. արբիտրաժային համաձայնությունն անվավեր է (ներառյալ՝ եթե կողմը չի կնքել արբիտրաժային համաձայնություն),
2. վճիռը դուրս է գալիս արբիտրաժային համաձայնության կարգավորման շրջանակից,
3. կողմը պատշաճ չի ծանուցվել արբիտրաժի մասին,
4. արբիտրաժային տրիբունալը ձևավորվել է կողմերի համաձայնության կամ օրենքի խախտումներով,
5. տվյալ վեճը ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից:
(առավել մանրամասն տե՛ս «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածում)
Արբիտրաժը վեճերի լուծման իրավական արդյունավետ մեխանիզմ է, եթե դրա կիրառումը համապատասխանում է օրենքին։

Արդարադատության նախարարությունը խրախուսում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների, այդ թվում՝ արբիտրաժի կիրառումը միայն օրենքի շրջանակում, այլապես ձեր իրավունքները կմնան չպաշտպանված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասին

14:40 03.02.2025

Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասին

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ […] ...

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ

14:31 03.02.2025

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

14:24 03.02.2025

«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝ երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ […] ...

Մասկը հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու Թրամփի պատրաստակամությունը

14:10 03.02.2025

Մասկը հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու Թրամփի պատրաստակամությունը

Ամերիկացի ձեռներեց և Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ «Ես մանրամասն քննարկել եմ դա նրա ( Թրամփի -խմբ.) հետ, և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն (գործակալությունը – խմբ.)»,- հայտնել է Մասկը X սոցիալական ցանցի իր […] ...

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են

13:53 03.02.2025

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները: Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են: Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա […] ...

Նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին

13:43 03.02.2025

Նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին

Նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ եւ ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու […] ...

BACK_TO_TOP