ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+6.09 oC

ՀՀ ՊՆ դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը

10:59 03.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։

Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։

Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակը քննարկել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

14:51 03.02.2025

ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակը քննարկել են խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 3-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին։ Հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջխորհրդարանական փոխգործակցությանը։ ...

Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասին

14:40 03.02.2025

Ավինյանը՝ օդի որակի հետ կապված խնդրի մասին

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ […] ...

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ

14:31 03.02.2025

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

14:24 03.02.2025

«Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է». քաղաքապետ Տիգրան Ավինյան

Երևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝ երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ […] ...

Մասկը հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու Թրամփի պատրաստակամությունը

14:10 03.02.2025

Մասկը հաստատել է ԱՄՆ ՄԶԳ-ն փակելու Թրամփի պատրաստակամությունը

Ամերիկացի ձեռներեց և Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ «Ես մանրամասն քննարկել եմ դա նրա ( Թրամփի -խմբ.) հետ, և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն (գործակալությունը – խմբ.)»,- հայտնել է Մասկը X սոցիալական ցանցի իր […] ...

AZAL-ը դադարեցրել է Բաքվի և Աստրախանի միջև թռիչքները անորոշ ժամկետով

14:03 03.02.2025

AZAL-ը դադարեցրել է Բաքվի և Աստրախանի միջև թռիչքները անորոշ ժամկետով

Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով անորոշ ժամկետով դադարեցնում է թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով: «Վերջերս, ներառյալ այսօր, Աստրախանի (Ռուսաստան) օդային տարածքի պարբերական փակման պատճառով «Ադրբեջանական ավիաուղիները» անորոշ ժամանակով դադարեցնում է բոլոր թռիչքները Բաքու-Աստրախան-Բաքու երթուղով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտնել են ընկերությունից։ ...

BACK_TO_TOP