08:15 03.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:38 03.02.2025
Հայաստանի Մ-16 հավաքականը 2 մարզական հավաք կանցկացնիՀայաստանի Մ-16 հավաքականը փետրվարի 3-ից 6-ը, ապա փետրվարի 7-ից 10-ը երկու փուլով կանցկացնի մարզական հավաք՝ այդ ընթացքում փետրվարի 6-ին և 10-ին անցկացնելով երկկողմանի 2 հանդիպում։ Փետրվարի 3-ից 6-ի հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Սամսոն Հակոբյան Փյունիկ-09 Սերյոժա Հարութունյան Փյունիկ-09 Արսեն Միրաբյան Ակադեմիա-09-2 Պաշտպաններ Համլետ Գյոզալյան Ակադեմիա-09-1 Ռուբեն […] ...
12:21 03.02.2025
Գլխավոր դատախազի հրամանով «պաշտոնից ազատում» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ […] ...
12:12 03.02.2025
Վերջին 3 օրում գրանցվել է 28 պատահար․ 3 անձ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` […] ...
12:05 03.02.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգՀունվարի 27-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 192, քարաթափման, բնական հրդեհի, որոնողափրկարարական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 1-ական, պայթյունի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 130, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 19, […] ...
11:52 03.02.2025
Գվարդիոլան պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Մանչեսթեր Սիթիի հանդերձարանում Արսենալից կրած պարտությունից հետո«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (1:5) ՝ պատասխանելով հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին հարցին։ Փոխանցում է Armsport-ը։ «Այո, պարտությունից հետո թիմի հանդերձարանում մթնոլորտը ջղային էր ու զգացմունքային: Այդպես պետք է լինի, երբ նման կերպ ես պարտվում, հատկապես վերջին 25 րոպեներին»,- խաղից հետո […] ...