22:58 02.02.2025
Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։
Ըստ տեղելությունների՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 2 ուղևորը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ։
00:00 03.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում00:00 03.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […] ...
23:52 02.02.2025
Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն. ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ուժեղացված ազդեցությունը, հայտնում է ԱՄՆ դիվանագիտական ծառայությունը։ «Ռուբիոն նախագահին տեղեկացրել է, որ Թրամփը նախնական որոշում է կայացրել, որ Պանամայի ջրանցքի տարածքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազդեցության և վերահսկողության […] ...
23:45 02.02.2025
Լոռու մարզում այրվել է խոտածածկույթՓետրվարի 2-ին` ժամը 16։37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պրիվոլնոյե գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին հարակից սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, […] ...
23:40 02.02.2025
«Հեզբոլլահ»-ի մահացած առաջնորդ Նասրալլահին կհուղարկավորեն փետրվարի 23-ին«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին, ով մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի վերջին, և Լիբանանի դիմադրության ավագ հրամանատար Հաշեմ Սաֆիեդդինին կհուղարկավորեն փետրվարի 23-ին, ասել է «Հեզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Քասեմը տեսաուղերձի ժամանակ։ «Մենք որոշել ենք, որ Հասան Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին՝ կիրակի օրը», – ասել է Քասեմը։ Անցած տարվա […] ...
23:35 02.02.2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ, այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. ԱվինյանՋերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։ Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։ Հաջողություն բոլոր մասնակիցներին»,-գրել […] ...
23:24 02.02.2025
Զելենսկին տարօրինակ առաջարկ է արել ՆԱՏՕ-ինՎլադիմիր Զելենսկին ուկրաինական բանակը բոնուս է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Այս մասին նա հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։ «Ուկրաինական 800 հազարանոց բանակը բոնուս կլիներ դաշինքի համար, հատկապես, եթե Թրամփը ցանկանում է տուն վերադարձնել արտասահմանում տեղակայված ամերիկյան զորքերին»,- ասվում է հրատարակության մեջ։ Զելենսկին դաշնակիցների համար ամենաէժան տարբերակն է անվանել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։ ...