19:35 02.02.2025
Գազայի իշխանությունները 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավին հասցված ուղղակի վնասը գնահատում են ավելի քան 50 միլիարդ դոլար: Նման նախնական տվյալներ է հրապարակել Գազայի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram-յան ալիքում։
«Ռազմական գործոությունների պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար, պատերազմը ազդել է Գազայի կյանքի բոլոր ոլորտների վրա», – ասվում է փաստաթղթում:
Գազայի իշխանությունները նշում են, որ անկլավի բնակիչները ստիպված կլինեն վերակառուցել ոչ միայն բնակելի շենքերը, այլև բժշկական հաստատությունները, դպրոցներն ու համալսարանները, ինչպես նաև կրոնական վայրերն ու ենթակառուցվածքները:
Նաև նշվում է, որ իսրայելական ռազմական գործողության ընթացքում այդ գոտում սպանվել է 17881 անչափահաս, 12316 կին, 14222 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։ Հակամարտության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը, ըստ անկլավի իշխանությունների, 47.487 է, իսկ վիրավորներինը՝ 111.588։
22:46 11.03.2025
Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գրանցել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաբարձր արագությունը, հաղորդում է Marca-ն: Հոլանդը խաղերից մեկում զարգացրել է 36,9 կմ/ժ արագություն: Երկրորդ ցուցանիշը ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիինն է՝ 36,5 կմ/ժ: Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն երրորդն է՝ 36,4 կմ/ժ արագությամբ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» անցումային փլեյ-օֆֆում պայքարից դուրս է […] ...
22:39 11.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնինՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հյուրընկալվել է ԻԻՀ «Լրատվության դեսպաններ» կենտրոնին, որը նպատակադրված է խորացնել համագործակցությունն Իրանում հավատարմագրված դեսպանների և ԻԻՀ ԶԼՄ-ների միջև: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կենտրոնի և իրանական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկման ընթացքում դեսպան Հակոբյանը, ընդգծելով հանրային դիվանագիտության դերը՝ որպես հասարակությունների միջև վստահություն ձևավորելու և փոխադարձ ընկալումը խորացնելու գործիք, […] ...
22:28 11.03.2025
Գումար չունենալու պատճառով ոչ մի բուժառու դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից․ Անահիտ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածը, ցավոք, մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից է: Այս հիվանդության դեպքում ծառայությունները մատուցվում են պետական պատվերի շրջանակներում.այսպիսով` գումար չունենալու պատճառով ոչ մի պացիենտ, անկախ սոցիալական խմբի պատկանելիությունից, դուրս չի մնում կաթվածի անդառնալի հետևանքները կանխող բուժսպասարկումից: Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի […] ...
22:19 11.03.2025
ՀՀ տնտեսական համակարգը դիմակայուն է, բայց կառուցվածքային առումով՝ խոցելի. Ատոմ Մարգարյանի հարցազրույցըՆերքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներն այս ընթացքում գերակայող են հանրային խոսույթում, բայց դրան զատ ուշադրության արժանի են նաև տնտեսական գործընթացները, ուստի Հեռանկարի այսօրվա հաղորդման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական զարգացման, ռիսկերի ու հնարավորությունների հարցերին: Հարցերին պատասխանել է տնտեսագետ, Պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ատոմ Մարգարյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:11 11.03.2025
Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստինՄարտի 10-ին Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Ամերիկյան պետությունների կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 56-րդ հատուկ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Նիստի ընթացքում կազմակերպության անդամ պետություններն ընտրել են Սուրինամի արտաքին գործերի նախարար, դեսպան Ալբերտ Ռամդինին 2025-2030թթ․ ԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարի պաշտոնում։ ...