Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
-0.91 oC

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

19:14 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 1-ին` ժամը 20։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

22:37 02.02.2025

Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ ««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ...

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

22:11 02.02.2025

Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել

Կիրակի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել M հզորության նախավերջին դասի չորս բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Օրվա ամենահզոր բռնկումը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 17:04-ին։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող […] ...

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

21:43 02.02.2025

Ռուսաստանում 670 հազար ապօրինի ներգաղթյալ կա. նրանք մինչև ապրիլի 30-ը պետք է լուծեն իրենց իրավական կարգավիճակի հարցը

ՌԴ-ում 670 հազար անօրինական ներգաղթյալ կա, նրանց մոտ կեսը կանայք և երեխաներ են: Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի հետ զրույցում ասել էՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: «Մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը իրենց իրավական կարգավիճակի հարցը կարգավորելու համար նրանք իրավունք ունեն դիմել պրոֆիլային գերատեսչություններին և ներքին գործերի մարմիններին: Եթե իրավական կարգավիճակը չհաջողվի կարգավորել, օտարերկրյա քաղաքացիները […] ...

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

21:21 02.02.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Մերի Մարտիրոսյանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում: ...

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ մի քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել

21:00 02.02.2025

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ մի քանի ընդդիմադիր է բերման ենթարկվել

Վրաստանի իրավապահները Թբիլիսիի մուտքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են մի քանի ընդդիմադիրի, որոնց թվում են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան և «Եվրոպական Վրաստան» քաղաքական ուժի անդամ Գիգի Ուգուլավան, հաղորդում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը։ Ըստ տվյալների՝ ձերբակալվածների թվում կան նաև այլ ընդդիմադիրներ։ Կիրակի ավելի վաղ բողոքող քաղաքացիները հավաքվել էին Թբիլիսիի մուտքի մոտ և […] ...

Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին հավանություն տալ Գազայում պատերազմը շարունակելու իր ծրագրին. Axios

20:34 02.02.2025

Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին հավանություն տալ Գազայում պատերազմը շարունակելու իր ծրագրին. Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում կփորձի համոզել նրան հաստատել Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաների սեփական աղբյուրներին։ «Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին ասել են, որ նախքան որևէ որոշում կայացնելը, Նեթանյահուն սպասում է, թե ինչպես է Թրամփը […] ...

BACK_TO_TOP