Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
0.09 oC

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

18:30 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարևորում է ատելության հրահրման և բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման և բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռևս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։

Ավելին, քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, և պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող և անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարևորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների և անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի և խտրականության ենթարկվող խումբ կամ որևէ այլ պատճառով խոցելի խումբ։

Ելնելով անձի կատարած հրապարակման և իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ որևէ կերպ չեն կարող արդարացվել հասարակության որևէ խմբի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների, պետական ծառայողների նկատմամբ պաշտպանվող որևէ հատկանիշով պայմանավորված՝ ատելության խոսքի, վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության տարածումը ու դրա միջոցով կատարվող հարձակումները։ Դրանք ոչ միայն չեն նպաստում պատշաճ քաղաքական երկխոսությանը, այլև հանգեցնում են բազմաթիվ հակաիրավական հետևանքների։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս իրավիճակում, նմանատիպ խոսքից պաշտպանության նպատակով քրեաիրավական կառուցակարգերի գործադրումը պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ և համապատասխանի միջազգային չափանիշներին։

Մարդու իրավունքների պաշտպանն այս փուլում ունեցած տեղեկատվության համատեքստում ձեռնպահ է մնում ատելության խոսքին առնչվող խնդրից զատ հարցին առնչվող այլ հանգամանքների առնչությամբ քննության անհրաժեշտության հետ կապված դատողություններ իրականացնելուց։ Դրան հնարավոր կլինի անդրադառնալ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին առնչվող այլ տեղեկատվության առկայության և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին հավանություն տալ Գազայում պատերազմը շարունակելու իր ծրագրին. Axios

20:34 02.02.2025

Նեթանյահուն ցանկանում է համոզել Թրամփին հավանություն տալ Գազայում պատերազմը շարունակելու իր ծրագրին. Axios

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում կփորձի համոզել նրան հաստատել Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաների սեփական աղբյուրներին։ «Իսրայելցի պաշտոնյաները Axios-ին ասել են, որ նախքան որևէ որոշում կայացնելը, Նեթանյահուն սպասում է, թե ինչպես է Թրամփը […] ...

Թեհրանում կայացել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

20:10 02.02.2025

Թեհրանում կայացել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության, Գլխավոր շտաբի, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մեջլիսի հայազգի պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին և […] ...

Որոշ հանգամանքներ բացասաբար էին անդրադառնում հոգեկան վիճակիս վրա․ Նեյմարն անկեղծացել է

19:55 02.02.2025

Որոշ հանգամանքներ բացասաբար էին անդրադառնում հոգեկան վիճակիս վրա․ Նեյմարն անկեղծացել է

Բրազիլացի հարձակվող Նեյմարը մանրամասն պատմել է սաուդյան «Ալ-Հիլալը» լքելու և «Սանթոս» տեղափոխվելու որոշման մասին։ «Կան որոշումներ, որոնք դուրս են ֆուտբոլային տրամաբանության սահմաններից։ Եվ դրանցից որոշները շատ կարևոր են։ Ե՞րբ հասկացա, որ անհրաժեշտ է վերադառնալ։ Պետք է խոստովանեմ, որ հունվարի սկզբին չէի պատկերացնում, որ կվերադառնամ «Սանթոս», ոչ էլ ծրագրում էի հեռանալ «Ալ-Հիլալից»։ Իմ ընտանիքը երջանիկ էր, […] ...

Գազայում ռազմական գործողությունների վնասը գնահատվել է ավելի քան 50 միլիարդ դոլար

19:35 02.02.2025

Գազայում ռազմական գործողությունների վնասը գնահատվել է ավելի քան 50 միլիարդ դոլար

Գազայի իշխանությունները 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավին հասցված ուղղակի վնասը գնահատում են ավելի քան 50 միլիարդ դոլար: Նման նախնական տվյալներ է հրապարակել Գազայի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram-յան ալիքում։ «Ռազմական գործոությունների պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար, պատերազմը ազդել է Գազայի կյանքի բոլոր ոլորտների վրա», – […] ...

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

19:14 02.02.2025

Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջից

Փետրվարի 1-ին` ժամը 20։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության […] ...

Հրդեհ՝ անասնագոմում

18:50 02.02.2025

Հրդեհ՝ անասնագոմում

Փետրվարի 2-ին՝ ժամը 12:31-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ): Հրդեհը […] ...

BACK_TO_TOP