17:46 02.02.2025
Սոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը:
Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել Սոմալիում ԻՊ-ի առաջնորդներից մեկի և այլ ահաբեկիչների ենթադրյալ գտնվելու վայրին։ Հարվածները հասցվել են քարանձավներին, որոնցում թաքնվել են ծայրահեղականները։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԻՊ գրոհայինները մեծ կորուստներ են կրել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով:
13:55 11.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ԼՂ-ի հակամարտության շուրջ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպելու վերաբերյալ բանաձևըՇվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհուրդն (խորհրդարանի ստորին պալատ) ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի […] ...
13:48 11.03.2025
ԵԱՀԿ-ի նպատակներն ու սկզբունքները կոպտորեն խախտվում են․ ԼավրովԵԱՀԿ-ի բոլոր սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կազմակերպությանը հասցրել են ճգնաժամի, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Կազմակերպության ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է, որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում»,- ասել է Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն […] ...
13:39 11.03.2025
Իրանում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կվարենԹեհրանը Վաշինգտոնի հետ կբանակցի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին։ «Եթե Թրամփն իսկապես հավատում է բանակցություններին, ապա այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի դաժան պատժամիջոցների ամբողջական վերացումը, […] ...
13:34 11.03.2025
ԵՀ ղեկավարը խոստովանել է, որ ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը զիջում է ռուսականինԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստովանել է, որ ԵՄ պաշտպանական արդյունաբերությունը զիջում է Ռուսաստանին: Նա ելույթ է ունեցել երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում: «Եթե նայենք ռազմական ծախսերին իրական արտահայտությամբ, ապա Ռուսաստանն ավելի շատ է ծախսում, քան ամբողջ Եվրոպան միասին վերցրած: Եվրոպայի արտադրությունը դեռևս ավելի ցածր է: Եվ ավանդական հնարավորություններից դուրս, սպառնալիքների շրջանակը, որին բախվում […] ...
13:18 11.03.2025
Փոփոխություններ Երևանի մետրոպոլիտենումՎերջին երկու տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը արդիականացվում և վերազինվում է: Ծրագրերի շրջանակում ներդրվել է շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամ։ Մետրոյի դեպոն նոր շունչ է ստանում. տանիքն ու դռները թարմացվել են, որի համար ներդվել է է 153,7 միլիոն դրամ, 825 վոլտ մալուխների միացման կետերը վերազինվել են, որի ընդհանուր ծախսը կազմվել է 47 միլիոն դրամ։ Կայարաններում […] ...
13:03 11.03.2025
Մալաթիայի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայից գողություններըՄարտի 10-ին, ժամը 8.05-ին, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիայի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Նիսան» մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշը: Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ: Նույն օրը, ժամը 9.40-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով […] ...