17:00 02.02.2025
Սանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։
«Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ է անում քաղաքի բնակիչներին և հյուրերին դուրս չգալ ջրամբարների վտանգավոր սառույցի վրա։
19:55 02.02.2025
Որոշ հանգամանքներ բացասաբար էին անդրադառնում հոգեկան վիճակիս վրա․ Նեյմարն անկեղծացել էԲրազիլացի հարձակվող Նեյմարը մանրամասն պատմել է սաուդյան «Ալ-Հիլալը» լքելու և «Սանթոս» տեղափոխվելու որոշման մասին։ «Կան որոշումներ, որոնք դուրս են ֆուտբոլային տրամաբանության սահմաններից։ Եվ դրանցից որոշները շատ կարևոր են։ Ե՞րբ հասկացա, որ անհրաժեշտ է վերադառնալ։ Պետք է խոստովանեմ, որ հունվարի սկզբին չէի պատկերացնում, որ կվերադառնամ «Սանթոս», ոչ էլ ծրագրում էի հեռանալ «Ալ-Հիլալից»։ Իմ ընտանիքը երջանիկ էր, […] ...
19:35 02.02.2025
Գազայում ռազմական գործողությունների վնասը գնահատվել է ավելի քան 50 միլիարդ դոլարԳազայի իշխանությունները 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավին հասցված ուղղակի վնասը գնահատում են ավելի քան 50 միլիարդ դոլար: Նման նախնական տվյալներ է հրապարակել Գազայի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram-յան ալիքում։ «Ռազմական գործոությունների պատճառած վնասը նախնական հաշվարկով կազմում է ավելի քան 50 միլիարդ դոլար, պատերազմը ազդել է Գազայի կյանքի բոլոր ոլորտների վրա», – […] ...
19:14 02.02.2025
Քաղաքացին փորձել է նետվել Հաղթանակի կամրջիցՓետրվարի 1-ին` ժամը 20։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են 43-ամյա քաղաքացու ինքնասպանության […] ...
18:50 02.02.2025
Հրդեհ՝ անասնագոմումՓետրվարի 2-ին՝ ժամը 12:31-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ): Հրդեհը […] ...
18:30 02.02.2025
Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊՂարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ […] ...
17:46 02.02.2025
Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալՍոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը: Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել […] ...