13:45 02.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։
«Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ,
Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ:
Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով:
Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար: Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայ մարզիկներին, ովքեր իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման համար:
Համահայկական խաղերը ոչ միայն մարզական մրցումներ են, այլ նաև մշակութային կարևոր իրադարձություն, որը նպաստում է մեր ազգային ինքնության պահպանմանը և ամրապնդմանը: Այստեղ ստեղծվում են նոր բարեկամություններ, ձևավորվում ընկերություններ, զարկ է տրվում հայրենաճանաչությանը:
Հատկապես ուրախալի է տեսնել երիտասարդ մարզիկների ակտիվ մասնակցությունը: Դուք եք մեր ապագան, և ձեր էներգիան ու նվիրվածությունը ոգեշնչում են մեզ բոլորիս:
Ոգևորիչ է նաև տարեց տարի համահայկական օլիմպիական խաղերին մասնակցող պատվիրակությունների քանակական աճը մոլորակի ամենահեռավոր երկրներից:
Հարգելի ներկաներ Համահայկական մարզամշակութային այս տոնակատարության մեկնարկին ընդառաջ մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդար մրցակցություն, լավագույն արդյունքներ և անմոռանալի պահեր: Թող այս օլիմպիական խաղերը դառնան հայկական սպորտի պատմության հերթական նշանավոր էջերից մեկը:
Եվ ուրեմն Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերը հայտարարում եմ բացված»:
16:42 02.02.2025
Մերժում «Լոկոմոտիվ»-ից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է armsport.am-ը: Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ […] ...
16:20 02.02.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Գերմանիային կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գերմանիան պետք է ավելացնի ռազմական ծախսերն ու արտադրությունը, ինչպես նաև խորհուրդ է տվել դաշինքի անդամներին պատրաստվել պատերազմի: «Հաշվի առնելով գերմանական տնտեսության չափը՝ մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ նրանք շատ ավելին անեն: Եվ ես համոզված եմ, որ Գերմանիայի համար՝ իր ֆանտաստիկ զենք արտադրող ընկերություններով և նորարարական ներուժով, դա […] ...
15:58 02.02.2025
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Իսրայելի հետ Գազայի հատվածից պատանդներին ազատելու համար. ՊետդեպարտամենտԱՄՆ իշխանությունները կշարունակեն համագործակցել Իսրայելի հետ Գազայի հատվածից բոլոր պատանդներին ազատ արձակելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։ «Այսօր մենք նշում ենք Գազայում ՀԱՄԱՍ-ի գերությունից երեք պատանդի ազատ արձակումը, որոնց թվում էր նաև ամերիկացի Քիթ Սիգալը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: «Նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմի առաջնահերթությունը դարձրեց ամբողջ […] ...
15:38 02.02.2025
Երևանում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford»-ը. կան տուժածներԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «Mitsubishi» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։ ...
15:17 02.02.2025
«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային ԱֆրիկայումՄադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ: Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում: Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» […] ...
15:01 02.02.2025
Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհըՀարժիս կարելի է հասնել հիմնովին նորոգված ճանապարհով: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող 8 կմ երկարությամբ ճանապարհը։ ...