Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան տուժածներ և զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+8.09 oC

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան տուժածներ և զոհ

12:10 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի հարավ-արևելքում միջքաղաքային ավտոբուսը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել, հայտնում է IHA գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել Գազիանթեփ նահանգի Նուրդաղը քաղաքի մոտակայքում:

«Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել բեռնատարին: Բեռնատարն ու մեքենան այրվել են»,- հայտնում է գործակալությունը։

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են կրակը, 20 տուժած հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոցներ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել 37-ամյա վարորդի օգնականին, տուժածներից մեկը ծանր վիճակում է։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford»-ը. կան տուժածներ

15:38 02.02.2025

Երևանում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford»-ը. կան տուժածներ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «Mitsubishi» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։ ...

«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում

15:17 02.02.2025

«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային Աֆրիկայում

Մադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ: Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում: Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» […] ...

Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհը

15:01 02.02.2025

Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհը

Հարժիս կարելի է հասնել հիմնովին նորոգված ճանապարհով: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող 8 կմ երկարությամբ ճանապարհը։     ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:43 02.02.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը, 7-ին սպասվում […] ...

Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ

14:27 02.02.2025

Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ

Եվրոպան գիտակցում է, որ պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարասը El Diario թերթին տված հարցազրույցում։ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ երբ խաղաղություն գա, Եվրոպան դեռ շատ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները նրա հետ»,- ասել է դիվանագետը։ Ալբարասի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների […] ...

Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

14:11 02.02.2025

Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: […] ...

BACK_TO_TOP