12:26 02.02.2025
Չինաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Չինաստանից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքերի սահմանումը, հայտարարել է, որ «առևտրի և մաքսատուրքերի պատերազմում հաղթողներ չկան»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերը Մեքսիկայից և Կանադայից կազմել են 25%, իսկ Չինաստանից ապրանքների համար՝ 10%։
15:38 02.02.2025
Երևանում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford»-ը. կան տուժածներԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են «Mitsubishi» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։ ...
15:17 02.02.2025
«Ռեալ»-ը բացում է իր առաջին ֆուտբոլային ակադեմիան Հարավային ԱֆրիկայումՄադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ: Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում: Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» […] ...
15:01 02.02.2025
Հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող ճանապարհըՀարժիս կարելի է հասնել հիմնովին նորոգված ճանապարհով: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Սյունիքի մարզի Հարժիս գյուղ տանող 8 կմ երկարությամբ ճանապարհը։ ...
14:43 02.02.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը, 7-ին սպասվում […] ...
14:27 02.02.2025
Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալԵվրոպան գիտակցում է, որ պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարասը El Diario թերթին տված հարցազրույցում։ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ երբ խաղաղություն գա, Եվրոպան դեռ շատ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները նրա հետ»,- ասել է դիվանագետը։ Ալբարասի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների […] ...
14:11 02.02.2025
Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: […] ...