11:40 02.02.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:
14:43 02.02.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին14:43 02.02.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ը, 7-ին սպասվում […] ...
14:27 02.02.2025
Եվրամիությունում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալԵվրոպան գիտակցում է, որ պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարասը El Diario թերթին տված հարցազրույցում։ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ երբ խաղաղություն գա, Եվրոպան դեռ շատ երկար սահման կունենա Ռուսաստանի հետ, և մենք պետք է վերականգնենք հարաբերությունները նրա հետ»,- ասել է դիվանագետը։ Ալբարասի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների […] ...
14:11 02.02.2025
Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: […] ...
13:45 02.02.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ «Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ, Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով: […] ...
13:28 02.02.2025
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 6 ամսական երեխայի մարմինԵրեկ՝ փետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։ Ժամը 07:30-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների […] ...
13:12 02.02.2025
Մասկը մուտք է ստացել ԱՄՆ վճարային համակարգԱմերիկացի ձեռներեց և ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից մուտք է ստացել երկրի դաշնային վճարային համակարգ՝ պետական ծախսերը վերահսկելու և հնարավոր սահմանափակումների համար, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ Մասկի ղեկավարությամբ ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները մուտք են ստացել համակարգ, որը մշակում է […] ...