ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Իսրայելի հետ Գազայի հատվածից պատանդներին ազատելու համար. Պետդեպարտամենտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+5.09 oC

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Իսրայելի հետ Գազայի հատվածից պատանդներին ազատելու համար. Պետդեպարտամենտ

15:58 02.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ իշխանությունները կշարունակեն համագործակցել Իսրայելի հետ Գազայի հատվածից բոլոր պատանդներին ազատ արձակելու համար։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

«Այսօր մենք նշում ենք Գազայում ՀԱՄԱՍ-ի գերությունից երեք պատանդի ազատ արձակումը, որոնց թվում էր նաև ամերիկացի Քիթ Սիգալը», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմի առաջնահերթությունը դարձրեց ամբողջ աշխարհի ամերիկացիների անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելը: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Իսրայելի հետ՝ վերամիավորելու մնացած պատանդներին իրենց ընտանիքների հետ և ապահովելու խաղաղություն տարածաշրջանում», – նշել է Ռուբիոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

18:30 02.02.2025

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման վերաբերյալ ԶԼՄ-ներով հրապարակված տեղեկությունների հիման վրա ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ […] ...

Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, որպեսզի նվազեն հարկերը. Թրամփ

18:11 02.02.2025

Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, որպեսզի նվազեն հարկերը. Թրամփ

Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ, ինչը նշանակում է հարկերի նվազում և խուսափում մաքսատուրքերից։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ: Որևէ պատճառ չկա: Մեզ նրանցից ոչինչ պետք չէ։ Մենք ունենք անսահմանափակ էներգիա, պետք է մեր մեքենաները ինքներս […] ...

Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալ

17:46 02.02.2025

Սոմալիում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 48 զինյալ

Սոմալիի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 48 զինյալ։ Այս մասին հայտնում է Garowe սոմալիական լրատվական պորտալը: Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվածների թվում է 5 դաշտային հրամանատար և 12 օտարերկրյա մարտիկ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին Truth սոցիալական ցանցում հայտարարել էր, որ հրամայել է զինվորականներին թիրախային հարված հասցնել […] ...

Նորակառույց 2 կրթական հաստատություն` 1 բնակավայրում

17:23 02.02.2025

Նորակառույց 2 կրթական հաստատություն` 1 բնակավայրում

Արագածավանցի մոտ 900 աշակերտ կրթության իրավունքը կիրացնի նոր, ժամանակակից պայմաններում: Ավելի քան 5 միլիարդ դրամ է ներդրվել, որ հին, վթարային դպրոցների փոխարեն նորերը կառուցվեն: 6000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղում նաև նախակրթարան կունենան: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

Փրկարարները Ֆիննական ծոցից 40 ձկնորսի են փրկել

17:00 02.02.2025

Փրկարարները Ֆիննական ծոցից 40 ձկնորսի են փրկել

Սանկտ Պետերբուրգի փրկարարները Ֆիննական ծոցի սառույցից ափ են դուրս բերել 40 ձկնորսի, ովքեր չեն կարողացել ափ վերադառնալ գոյացած հեղեղատի պատճառով, հայտնում է ՌԴ ԱԻՆ քաղաքային գլխավոր վարչությունը։ «Սառույցի մեջ գոյացած հեղեղատի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ ափ: Ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները նրանց ցամաք են դուրս բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սանկտ Պետերբուրգի ԱԻՆ գլխավոր վարչությունը կոչ […] ...

Մերժում «Լոկոմոտիվ»-ից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա

16:42 02.02.2025

Մերժում «Լոկոմոտիվ»-ից. Թիկնիզյանը կրկին չի տեղափոխվում Իսպանիա

«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է armsport.am-ը: Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ […] ...

BACK_TO_TOP