10:43 02.02.2025
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որտեղ վերահաստատել է իր հանձնառությունը՝ աշխատելու բարեկամ երկրների հետ՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը, որը զգալի ավերածություններ է կրել Իսրայելի ռազմական գործողության հետևանքով:
Ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, «նախագահ Աբասը վերահաստատել է իր հանձնառությունը դաշնակից և բարեկամ երկրների հետ աշխատելու՝ արագացնելու Գազայի հատվածի վերականգնումը Պաղեստինի ազգային վարչակազմի վերահսկողության ներքո և ապահովելու Գազայի կապը Արևմտյան ափի հետ»:
Աբբասը իր «խորին երախտագիտությունն է հայտնել Գուտերեշին՝ պաղեստինցի ժողովրդին իր հողից տեղահանելու անթույլատրելիության վերաբերյալ հաստատակամ դիրքորոշման համար»։
Աբասի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «հավատարիմ է միջազգային իրավունքին, որը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման լավագույն ուղին է»։
Աբասը Գուտերեշին ուղղված նամակում նշել է նաև, որ «կտրականապես մերժում է Գազայի բնակիչներին այլ երկրներ հարկադիր տեղափոխելու ցանկացած պլան, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը դադարեցնելու ցանկացած փորձ»:
Նախագահն ընդգծել է, որ շարունակում է ջանքեր գործադրել երկու պետությունների լուծման վրա հիմնված արդար խաղաղության հասնելու համար (պաղեստինյան և իսրայելական պետությունների խաղաղ գոյակցությունը) 1967 թվականի սահմաններում՝ միջազգային բանաձևերին համապատասխան, ինչպես նաև ապահովել Պաղեստինի լիիրավ անդամակցությունը ՄԱԿ-ին։
14:11 02.02.2025
Թրամփը արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և հաստատակամությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի, եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը», կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ, և բոլորը, այ կտեսնեք, շուտով կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և կթափահարեն իրենց պոչերը: […] ...
13:45 02.02.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ «Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ, Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով: […] ...
13:28 02.02.2025
Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 6 ամսական երեխայի մարմինԵրեկ՝ փետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։ Ժամը 07:30-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների […] ...
13:12 02.02.2025
Մասկը մուտք է ստացել ԱՄՆ վճարային համակարգԱմերիկացի ձեռներեց և ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից մուտք է ստացել երկրի դաշնային վճարային համակարգ՝ պետական ծախսերը վերահսկելու և հնարավոր սահմանափակումների համար, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տվյալների՝ Մասկի ղեկավարությամբ ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները մուտք են ստացել համակարգ, որը մշակում է […] ...
12:57 02.02.2025
Սկանդալ Էրեդիվիզիում․ խաղադաշտում միաժամանակ 12 ֆուտբոլիստ է եղել«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին արձագանքել է Նիդերլանդների առաջնության 21-րդ տուրի խաղում «Ֆորտունայի» դեմ բաց թողած հաղթանակին (2:2): «Հերենվենը» մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:1 հաշվով, սակայն «Ֆորտունան» հավասարեցրեց հաշիվը։ Վան Պերսիի թիմը գոլ ընդունեց այն պահին, երբ մրցակիցը դաշտում ուներ 12 խաղացող։ Մրցավարները չնկատեցին, որ փոխարինման ժամանակ մեկ ֆուտբոլիստ դաշտից դուրս չէր եկել։ […] ...
12:44 02.02.2025
Տավուշի Լուսահովիտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՓետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...