10:12 02.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:10 10.03.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:05 10.03.2025
Հրդեհ խորդանոցի տանիքումՄարտի 9-ին, ժամը 20:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կայարան 2-րդ թաղամասում այրվում է արտադրամասի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում և հարակից խոտածածկ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, […] ...
08:00 10.03.2025
Մարվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհըՄարտի 9-ին, ժամը 23:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են «Chery» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի դիմացի հատվածը՝ […] ...
23:59 09.03.2025
Ֆիդանը Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է Դամասկոսի քաղաքականությունը խաթարելու սադրանքԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սիրիական Լաթաքիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է սադրանքներ, որոնց նպատակն է խաթարել սիրիական նոր իշխանությունների ջանքերը։ Այս մասին նա ասել է Հորդանանի մայրաքաղաքում Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի ԱԳ նախարարների մասնակցությամբ անվտանգության հարցերով խորհրդակցությունից հետո։ «Մենք տեսնում ենք, որ փորձեր են արվում խաթարել սիրիական կառավարության ջանքերը, այն քաղաքականությունը, […] ...
23:45 09.03.2025
Իրանը հրաժարվել է քննարկել իր միջուկային ծրագրի ապամոնտաժմանը տանող գաղափարներըԻրանը պատրաստ է քննարկել իր խաղաղ միջուկային ծրագրի հնարավոր ռազմականացման հետ կապված մտահոգությունները, բայց ոչ այն գաղափարները, որոնք կհանգեցնեն դրա կրճատմանը, ասվում է ՄԱԿ-ում երկրի առաքելության մեջ: «Եթե բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի ցանկացած պոտենցիալ ռազմականացման հետ կապված հարցեր լուծելն է, ապա նման քննարկումները կարող են քննարկման առարկա լինել, սակայն, եթե նպատակը Իրանի խաղաղ միջուկային […] ...
23:30 09.03.2025
Իրանում ռուսական և չինական նավերի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվելԻրանի Չեխբեհար նավահանգստում մեկնարկել են «Ծովային անվտանգության գոտի – 2025» ռազմածովային զորավարժությունները՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նավերի մասնակցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության Չեխբեհար նավահանգստում տեղի է ունեցել «Ծովային անվտանգության գոտի 2025» միջազգային ռազմածովային զորավարժությունների բացման արարողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ զորավարժություններին մասնակցում են ՌԴ ռազմածովային ուժերի, Իրանի ռազմածովային ուժերի […] ...