01:00 02.02.2025
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։
Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ ալ-Շարաան անցումային ժամանակաշրջանում զբաղեցնելու է Սիրիայի նախագահի պաշտոնը։
Նոր ղեկավարությունը հայտարարել է 2012 թվականի սահմանադրության դադարեցման, խորհրդարանի, բանակի, անվտանգության բոլոր ուժերի և զինված կազմավորումների ցրման մասին։
03:23 02.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ02:53 02.02.2025
«Ռեալը» պարտվել է «Էսպանյոլի» դեմ խաղում01:11 02.02.2025
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ03:23 02.02.2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […] ...
02:53 02.02.2025
«Ռեալը» պարտվել է «Էսպանյոլի» դեմ խաղումՖուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»։ Հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է պաշտպան Կառլոս Ռոմեռոն: Չնայած պարտությանը՝ Մադրիդի «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»։ Այս խաղից հետո «Էսպանյոլը» 23 միավորով 17-րդն է: Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա […] ...
01:53 02.02.2025
Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: ...
01:34 02.02.2025
Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռԻրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […] ...
01:11 02.02.2025
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներՓետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ […] ...
01:00 02.02.2025
Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al WatanՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […] ...