23:26 01.02.2025
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։
Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։
Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ:
Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։
Հիշեցնենք, որ բժշկական ինքնաթիռը կործանվել է տեղի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց կես րոպե հետո՝ ընկնելով բնակելի շենքերի վրա, որոնք հրդեհվել են։ Տեղի ունեցածի հետևանքով վնասվել է նաև գազատարը և մի քանի մեքենաներ:
Ինքնաթիռն ուղևորվում էր Սփրինգֆիլդ-Բրենսոնի օդանավակայան, որը գտնվում է Միսսուրի նահանգում։ Ինքնաթիռը տեղափոխելիս է եղել մեքսիկացի աղջնակի, ով բուժվում էր ծանր հիվանդությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել:
01:11 02.02.2025
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ01:34 02.02.2025
Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռԻրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […] ...
01:00 02.02.2025
Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al WatanՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […] ...
00:42 02.02.2025
ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղըԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը՝ վաստակելով 197.97 միավոր։ Դանիլյանցը ելույթ է ունեցել Creep երգի ներքո: Ոսկե մեդալը 267.09 միավորով նվաճել է շվեյցարացի Լուկաս Բրիչգինը, արծաթը՝ իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո […] ...
00:00 02.02.2025
Թրամփը և ալ-Սիսին քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […] ...
23:26 01.02.2025
Ֆիլադելֆիայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել էԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […] ...
22:59 01.02.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասի և Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորաշեն 25 շենք, Ամառանոցային 1 տարածք, «Արմենիկում» բժշկական կենտրոն, […] ...