Սուդանում շուկայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 54 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:58:32
Ամսաթիվ
07 03 2025
«Մարտ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2324252627281
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
303112345
  • $
    394.58
  • RUBLE
    4.43
  • 425.79
WEATHER
--1.91 oC

Սուդանում շուկայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 54 մարդ

19:03 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սուդանի Օմդուրման քաղաքի շուկայի վրա արագ արձագանքման ուժերի կողմից հրետանային հարվածի հետևանքով զոհվել է 54 մարդ, վիրավորվել՝ 158-ը, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Բուժհաստատություններում արձանագրված դեպքերի թիվը կազմել է 158 վիրավոր և 54 զոհ: Առողջապահության նախարարությունը դատապարտում է ԱԱՀՈՒ ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակչության վրա իրականացվող մշտական ​​հարձակումները՝ ընդգծելով, որ դա միջազգային նորմերի և օրենքների խախտում է։

Առողջապահության նախարարությունը երախտագիտություն է հայտնել «Ալ Նու» և «Սավաիդ» հիվանդանոցների բոլոր բուժաշխատողներին, ովքեր ընդունել են վիրավորներին և մահացածների դիերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լաթաքիայում պարետային ժամ է հայտարարվել

08:47 07.03.2025

Լաթաքիայում պարետային ժամ է հայտարարվել

Լաթաքիա նահանգի ներքին անվտանգության վարչությունը պարետային ժամ է սահմանել Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև բախումների ֆոնին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական ​​գործակալությունը։ Հինգշաբթի օրը Ասադի կողմնակիցների խումբը հարձակվել է սիրիական նոր վարչակազմի ներքին անվտանգության վարչության անցակետերից մեկի վրա Ջեբլա քաղաքի մերձակայքում։ Al Jazeera-ն հայտնել է, որ առնվազն 15 […] ...

Թրամփ. ԱՄՆ-ը չի պաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք քիչ ծախսեր են կատարում պաշտպանության վրա

08:39 07.03.2025

Թրամփ. ԱՄՆ-ը չի պաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք քիչ ծախսեր են կատարում պաշտպանության վրա

ԱՄՆ-ը մտադիր չէ պաշտպանել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) այն դաշնակիցներին, որոնք բավարար չափով չեն ծախսում պաշտպանության վրա։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան հարցրել են, թե արդյոք նա մտադիր է պաշտոնականացնել այնպիսի քաղաքականություն, որ Վաշինգտոնը չի պաշտպանի դաշինքի երկրներին, որոնք բավարար չափով չեն ծախսում իրենց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 07.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան այլ երկրների հետ կքննարկի իր միջուկային զսպման ընդլայնման հարցը

08:21 07.03.2025

Ֆրանսիան այլ երկրների հետ կքննարկի իր միջուկային զսպման ընդլայնման հարցը

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են մինչև 2025 թվականի կեսերը բանակցություններ վարել այլ պետությունների ներկայացուցիչների հետ՝ այդ երկրների պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զսպման ուժերի գործողությունների ընդլայնման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ պաշտպանության արտակարգ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ «Իմ մի քանի գործընկերներ դիմել են ինձ, և մենք այժմ մտնում ենք մի փուլ, […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:11 07.03.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Եվրոպա լիգա. «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

08:05 07.03.2025

Եվրոպա լիգա. «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իսպանական «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի է խաղացել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում և ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի առաջին գոլը 57-րդ րոպեին խփել է Ջոշուա Զիրկզեն՝ առաջ մղելով ՄՅՈՒ-ին: Իսպանական թիմի կազմում հաշիվը հավասարեցրել է Միկել Օյարսաբալը՝ 70-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: […] ...

BACK_TO_TOP