18:45 01.02.2025
Ուկրաինայի զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը պնդում է, որ ռազմաբժշկական հանձնաժողովները (ՌԲՀ) նույնիսկ պարանոիդ շիզոֆրենիա ախտորոշված մարդկանց պիտանի են ճանաչում Ուկրաինայի զինված ուժերում ծառայության համար։
«Շիզոֆրենիայով հիվանդ տղամարդը Ռազմական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, նա եզրակացություն է ստացել զինվորական հանձնաժողովից»,-հայտնում է ուկրաինական «Strana․ua» հրատարակությունը։
Զինվորական կոմիսարիատի աշխատակիցը հավելել է, որ մոբիլիզացվածի հարազատները ավելի ուշ ժամանել են փաստաթղթերով, որոնք հաստատել են, որ նա 2011 թվականից ունի «ցմահ հաշմանդամություն՝ պարանոիդ շիզոֆրենիա» ախտորոշում:
21:48 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսըՄեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […] ...
21:31 01.02.2025
Սալիվանը նշել է Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ գործարքի հիմնական պայմանըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք […] ...
21:18 01.02.2025
Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։ Այս մասին փոխանցում է Arm Sport-ը: «Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու […] ...
21:00 01.02.2025
Մեղրիի տարբերակը. ի՞նչն ուշադրություն գրավեց Պետքարտուղարության փաստաթղթերումԱյս շաբաթ առավել ակտիվ դարձավ Մեղրիի տարբերակի մասին խոսակցությունը: Վարչապետն ասուլիսում առավել հրապարակային խոսեց Ադրբեջանին ուղղված ապաշրջափակման առաջարկի մասին։ Է՞լ ինչով առանձնացավ շաբաթը. այս հարցերին անդրադարձել է Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:57 01.02.2025
Այրվել է խոտածածկույթՓետրվարի 1-ին, ժամը 17:58-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակայքում գտնվող դաշտային հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 19։30-ին։ Այրվել է խոտածածկույթ։ ...
20:50 01.02.2025
Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի ղեկավարի թեկնածուն պաշտպանել է Մակրոնի երրորդ ժամկետը․ ՖիլիպոՖրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) նախկին ղեկավար Ռիշար Ֆերանը, ում թեկնածությունը Սահմանադրական խորհրդի (ՍԴ) ղեկավարի պաշտոնում առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես է եկել իր լիազորությունների երկարաձգման օգտին երրորդ ժամկետով և, եթե հաստատվի, ավելի մեծ լիազորություններ կստանա նման քայլ իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Մակրոնը ցանկանում […] ...