18:27 01.02.2025
Գազայի հատվածում փրկարարները վերջին 24 ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերել 24 դի և տեղափոխել բժշկական հաստատություններ։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։
Դրա տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի հիվանդանոցներն, ընդհանուր առմամբ, ընդունել են «27 զոհվածների, որոնցից 24-ը դուրս են բերվել փլատակներից»։
Գերատեսչությունում ընդգծել են, որ 2023 թվականի հոկտեմբերից, թարմացված տվյալների համաձայն՝ զոհվել է 47 487 մարդ, ևս 111 588-ը տուժել է։
20:25 01.02.2025
Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է․ ՔԿՀանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի […] ...
20:22 01.02.2025
Թրամփ. Վենեսուելան համաձայնել է ընդունել «ապօրինի միգրանտներին և հանցախմբի անդամներին»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան համաձայնել է հետ ընդունել ԱՄՆ-ից արտաքսված վենեսուելացի անօրինական միգրանտներին և հանցախմբերի անդամներին։ «Վենեսուելան համաձայնել է հետ ընդունել իր երկիր բոլոր վենեսուելացի անօրինական միգրանտներին, ովքեր հաստատվել են Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ «Tren de Aragua» հանցախմբի անդամներին»,-գրել է նա Truth սոցիալական ցանցում: ...
20:15 01.02.2025
Թրամփը Եգիպտոսի նախագահին հրավիրել է այցելել ՎաշինգտոնԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի՝ Թրամփը հրավիրել է Ալ Սիսիին պաշտոնական այց կատարել Վաշինգտոն և հանդիպել նրա հետ Սպիտակ տանը։ «Թրամփը բաց հրավեր է ուղարկել նախագահին՝ այցելելու Վաշինգտոն և հանդիպելու նրա հետ Սպիտակ տանը»,- ասվում է Facebook-ում հրապարակված տեքստում: ...
20:05 01.02.2025
Հրդեհ վագոն-տնակումՓետրվարի 1-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է տնակի գույքը […] ...
19:53 01.02.2025
Բեռլինում հարյուրավոր մարդիկ մասնակցում են պաղեստինամետ ցույցինԲեռլինի կենտրոնում հարյուրավոր մարդիկ են մասնակցում պաղեստինամետ ցույցին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Դադարեցրեք ագրեսիան Արևմտյան ափին» կոչված ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են բղավոցներ՝ անգլերեն և գերմաներեն։ Ցուցարարները, ի թիվս այլ բաների, կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը Գազայի հատվածում։ Ցույցը խաղաղ է ընթանում, Բեռլինի բազմաթիվ ոստիկաններ երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը։ 2023 թվականի հոկտեմբերի […] ...