16:55 01.02.2025
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Ա. Հարությունյանը «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի համար օգտագործվող երկաթե սյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
19:43 01.02.2025
Սիրիայի հյուսիսում ականապատ մեքենա է պայթել․ կա երեք զոհՍիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով Մանբիջի հանրային հիվանդանոցի ղեկավարին։ «Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ քաղաքի կենտրոնում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են»,-հաղորդում է հեռուստաալիքը։ Մանբիջի շրջանում շարունակվում են զինված բախումները քրդական «Սիրիայի դեմոկրատական […] ...
19:35 01.02.2025
Ուկրաինայում ձերբակալվել են մոբիլիզացիայից խուսափելու կոչ անողներըՈւկրաինայի Անվտանգության ծառայությունը (SBU) ձերբակալել է հինգ մարդու, ովքեր մեղադրվում են մոբիլիզացիայից խուսափելու և զինվորական կոմիտեներ ստեղծելու կոչ անելու մեջ։ «Հատուկ գործողության ընթացքում SBU-ն ձերբակալել է հինգ մարդու Կիևի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Պոլտավայի և Խարկովի մարզերում»,- ասվում է SBU Telegram ալիքի հաղորդագրության մեջ։ Նրանցից ոմանք ուսանողներ են, մյուսները ձեռնարկության աշխատողներ են կամ գործազուրկներ։ SBU-ն պնդում է, […] ...
19:25 01.02.2025
Կալիֆոռնիայում հրդեհը մարող հրշեջներին առաջարկել են հեռանալ աշխատանքիցԱՄՆ իշխանությունները նախկինում Լոս Անջելեսը պատած անտառային հրդեհները մարող հրշեջներին ուղարկել են աշխատանքից ազատվելու առաջարկ՝ լայնածավալ կրճատումներից առաջ, գրում է Washington Post-ը։ Հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ դաշնային աշխատակիցների մեծամասնությանը ուղարկված որոշ փոխհատուցումներով հրաժարական տալու առաջարկը նպատակ ունի խրախուսել աշխատակիցներին հեռանալ տալ մինչև սեպտեմբերի վերջ։ «Առաջարկը շփոթություն և տագնապ է առաջացրել կառավարության պաշտոնյաների մոտ, բայց […] ...
19:18 01.02.2025
Աշխարհի ամենամեծ սառցաբեկորից մեծ կտոր է պոկվելԱշխարհի ամենամեծ սառցաբեկորը՝ A23a, 340 կիլոմետր շեղվելով բրիտանական Հարավային Ջորջիա կղզուց, կորցրել է իր տարածքի 2%-ը, դրանից պոկվել է մոտ 80 քառակուսի կիլոմետր մակերեսով կտոր, հայտնում է Ռուսաստանի Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը։ «Հսկայական A23a սառցաբեկորը ներկայումս շարժվում է 340 կիլոմետր հեռավորության վրա Հարավային Ատլանտյան օվկիանոսում՝ Շոտլանդական ծովում, դանդաղորեն պտտվելով՝ տասը օրվա ընթացքում […] ...
19:08 01.02.2025
Ջերմուկում մեկնարկեց Համահայկական խաղերի բացման արարողությունը. Արայիկ ՀարությունյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջերմուկում մեկնարկեց Համահայկական խաղերի բացման արարողությունը»: ...
19:03 01.02.2025
Սուդանում շուկայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 54 մարդՍուդանի Օմդուրման քաղաքի շուկայի վրա արագ արձագանքման ուժերի կողմից հրետանային հարվածի հետևանքով զոհվել է 54 մարդ, վիրավորվել՝ 158-ը, ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Բուժհաստատություններում արձանագրված դեպքերի թիվը կազմել է 158 վիրավոր և 54 զոհ: Առողջապահության նախարարությունը դատապարտում է ԱԱՀՈՒ ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակչության վրա իրականացվող մշտական հարձակումները՝ ընդգծելով, որ դա միջազգային նորմերի և […] ...