Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+8.09 oC

Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

14:24 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Մանչեսթերում և մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում։

Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի ՆԳՆ-ը խուզարկություններ է իրականացնում ակտիվիստների մոտ

17:40 01.02.2025

Վրաստանի ՆԳՆ-ը խուզարկություններ է իրականացնում ակտիվիստների մոտ

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Թբիլիսիի տարբեր հասցեներում՝ կապված հնարավոր անկարգությունների հետ։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների հայտարարության մեջ։ «ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժինը Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 226-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված հետաքննության շրջանակներում՝ խմբակային բռնության կազմակերպում և խմբակային գործողություններ կազմակերպելու հատկանիշներով, կատարում է հետաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ։ Վրացական […] ...

ԱՄՆ-ը կարող է վերադարձնել Աֆղանստանին օգնության համար փոխանցված միջոցները

17:32 01.02.2025

ԱՄՆ-ը կարող է վերադարձնել Աֆղանստանին օգնության համար փոխանցված միջոցները

ԱՄՆ իշխանությունները կարող են բարձրացնել միջազգային կազմակերպություններին և Աֆղանստանին աջակցելու համար հատկացված ամերիկյան միջոցները վերադարձնելու հարցը։ Այս մասին հայտնում է Աֆղանստանի վերակառուցման ԱՄՆ գլխավոր տեսուչի գրասենյակի (SIGAR) զեկույցը։ Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել այդ ծրագրերի արդյունավետությունը և դրանց համապատասխանեցումը ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին։ SIGAR-ն ընդգծում է, որ թեև տրված օգնությունը կանխել է սովը, […] ...

Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար

17:24 01.02.2025

Արաբական երկրները մտադիր են աշխատել Թրամփի հետ Պաղեստինի խնդրի լուծման համար

Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը և Արաբական լիգան ակնկալում են համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետության հիման վրա լուծելու համար։ Այս մասին ասված է Կահիրեում նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես հետևում է փաստաթղթի տեքստից, հանդիպման մասնակիցները «ցանկություն են հայտնել համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...

Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով

17:15 01.02.2025

Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է․ «Սիրելի ուսուցիչներ, դպրոցականներ, Հայաստանի պատմության թանգարանում բացված Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն ցուցադրությունը, որտեղ ցուցադրվում են նաև Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, այսօրվանից հասանելի է նաև բաժանորդային ծրագրի շրջանակներում դպրոցներին տրամադրվող տոմսերով։ Հուսով եմ՝ ցուցադրության ավարտի ժամկետին մնացած շուրջ երկու ամսում բոլորդ կհասցնեք լինել թանգարանում և […] ...

Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանը անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող երեխաներին

17:07 01.02.2025

Ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գևորգ Աֆրիկյանը անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հաշմանդամություն ունեցող Գևորգ Աֆրիկյանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով, ուժային եռամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է։ Ապրելով իր ծննդավայր Գավառ քաղաքում՝ անվճար մարզում է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով երեխաներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

«Ինտեր»-ի ֆուտոլիստը տեղափոխվել է իսպանական ակումբ

17:00 01.02.2025

«Ինտեր»-ի ֆուտոլիստը տեղափոխվել է իսպանական ակումբ

«Վիլյառեալը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով պայմանագիր է կնքել «Ինտերի» պաշտպան Թեյջոն Բյուկենենի հետ: Պայմանագիրը ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ: Թեյջոնն «Ինտեր» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Բրյուգեից»: Նրա պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում 25-ամյա կանադացին 7 հանդիպում է անցկացրել միլանյան թիմի կազմում։ ...

BACK_TO_TOP