Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+8.09 oC

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին

14:00 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ փետրվարի 1-ին, գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալի

16:41 01.02.2025

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալի

Իսրայելի իշխանությունները շաբաթ օրը ազատ են արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալի ՝ ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում, գրում է The Times of Israel-ը։ Ազատագրված պաղեստինցիների մի մասը տարվել է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մի մասը՝ Գազայի հատված։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երեք պատանդի է հանձնել իսրայելական կողմին։ Վերջին շաբաթների ընթացքում […] ...

Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Էկոնոմիկայի նախարար

16:28 01.02.2025

Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Էկոնոմիկայի նախարար

Փետրվարի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, […] ...

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-ն

16:17 01.02.2025

Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-ն

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: ...

Սև ծովից հավաքվել է ավելի քան 178 հազար տոննա նավթամթերք

16:02 01.02.2025

Սև ծովից հավաքվել է ավելի քան 178 հազար տոննա նավթամթերք

Սև ծովում ավելի քան 178 հազար տոննա նավթամթերք է հավաքվել, օրական ստուգվում է ափի ավելի քան 970 կիլոմետր, հայտնում է ՌԴ ԱԻՆ Telegram-յան ալիքը։ «Սև ծովում հետազոտվել է ավելի քան 6400 քառակուսի կիլոմետր՝ օրական 184 քառակուսի կիլոմետր, մշակվել է 50 715 քառակուսի մետր տարածք: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջրասուզակային խմբերը ստուգում և հավաքում են նավթամթերքը։ […] ...

Կենսաթոշակի ետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով

15:50 01.02.2025

Կենսաթոշակի ետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով

Կենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով: Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից ետվճարն արդեն 12 տոկոս է կազմում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

15:38 01.02.2025

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական ​​պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։ «Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը: Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ […] ...

BACK_TO_TOP