Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+6.09 oC

Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ

13:08 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կոտայքի գումարտակի պարեկներն ու ոստիկանության Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են վարորդի ինքնությունը, ով Նոր Հաճն քաղաքի բնակիչ 41-ամյա Արման Դանիելյանն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենսաթոշակի ետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով

15:50 01.02.2025

Կենսաթոշակի ետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով

Կենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով: Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը: Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից ետվճարն արդեն 12 տոկոս է կազմում: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում: ...

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

15:38 01.02.2025

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական ​​պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։ «Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը: Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ […] ...

Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու. Արայիկ Հարությունյան

15:17 01.02.2025

Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու. Արայիկ Հարությունյան

Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք պատրաստ ենք Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին: Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու բացման արարողության ժամանակ և հրավառություն: Տաք կհագնվեք»,-գրել է նա: ...

Հացի արտադրությունը և իրացումը 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է. ՍԱՏՄ

15:09 01.02.2025

Հացի արտադրությունը և իրացումը 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է: «ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, […] ...

SHANTNEWS

15:00 01.02.2025

SHANTNEWS

Անցկացվել է համաբանակային մրցույթ

14:53 01.02.2025

Անցկացվել է համաբանակային մրցույթ

5 կմ երթարշավ՝ Արագած լեռան լանջին. անցկացվել է համաբանակային մրցույթ։ Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:   ...

BACK_TO_TOP