Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+2.09 oC

Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելու

11:29 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին հարցին։

Նրա խոսքով՝ նման օբյեկտները պաշտպանված են ՀՕՊ հզոր համակարգերով։

«Կարող եմ ասել, որ այդ օբյեկտների վրա հարձակումը գրեթե անհնար է։ Ե՛վ ամերիկացիները, և՛ իսրայելցիները լավ գիտեն, թե ինչ թիրախներ ենք մենք խոցելու ի պատասխան: Ես կարծում եմ, որ սրանից հետո մենք տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք մտնելու, ոչ ոք դա չի ուզում՝ ո՛չ տարածաշրջանում, ո՛չ դրանից դուրս։ Ես քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ը նման որոշում կայացնի ու գնա դրան»,- ընդգծել է Արաղչին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր հարաբերությունները բացառիկ են. Գվարդիոլա

13:38 01.02.2025

Մեր հարաբերությունները բացառիկ են. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 24-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։ «Մեր հարաբերությունները բացառիկ են: Նրա և նրա ընտանիքի հետ ամեն ինչ բացառիկ է։ Իհարկե, մենք հիմա կապի մեջ չենք, Միկելն իր անելիքներն ունի։ Ես էլ ունեմ իմ աշխատանքը և այլ հանդիպումներ, բայց […] ...

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երրորդ պատանդի ազատ արձակումը

13:30 01.02.2025

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից երրորդ պատանդի ազատ արձակումը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ երրորդ իսրայելցի պատանդը հանձնվել է Գազայում Կարմիր Խաչին: «Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նրանց է հանձնվել ևս մեկ պատանդ…»,- ասվում է հաղորդագրությունում։ Շաբաթ օրը ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ էր արձակել երկու քաղաքացիական պատանդի: ...

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

13:21 01.02.2025

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը

Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Հայաստանը հյուրընկալել է եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռոուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետների: Կոնգրեսի բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ...

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

13:14 01.02.2025

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում […] ...

Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ

13:08 01.02.2025

Աբովյան քաղաքում «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով նստարաններ, աղբամաններ, լուսատուներ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել եկաթե արգելապատնեշները և հայտնվել 3-րդ միկրոշրջանից դեպի 4-րդ միկրոշրջան տանող աստիճանների վրա, ժողովրդի լեզվով ասած՝ «Աբովյանի կասկադում»՝ վնասելով լուսատուներ, նստարաններ, աղբամաններ, աստիճանների սալահատակը և այլ գույք։ Ինչպես հայտնում է […] ...

Ֆուտբոլի պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստները

13:00 01.02.2025

Ֆուտբոլի պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստները

Բրիտանական Give me Sport-ը հրապարակել է պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է աշխարհի միակ եռակի չեմպիոն, լեգենդար հարձակվող Պելեն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ռոնալդոն, ով Բրազիլիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ արժանացել «Ոսկե գնդակի»: Վարկանիշային աղյուսակում Գարինչան երրորդն է։ Լավագույն բրազիլացիների […] ...

BACK_TO_TOP