Ֆիլադելֆիայում ավիավթարից զոհված աղջիկը բուժման նպատակով էր մեկնել ԱՄՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+1.09 oC

Ֆիլադելֆիայում ավիավթարից զոհված աղջիկը բուժման նպատակով էր մեկնել ԱՄՆ

09:12 01.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում ավիավթարի հետևանքով զոհված աղջիկը թռել էր ԱՄՆ՝ կենսական բուժման նպատակով, և վերադառնում էր Մեքսիկա, հայտնում է Jet Rescue Air Ambulance ինքնաթիռի սեփականատեր ընկերության ներկայացուցիչ Շայ Գոլդը։

Ընկերությունն ավելի վաղ հաստատել էր, որ օդանավը բժշկական է և հայտնել էր անձնակազմի չորս անդամի, մեկ երեխայի և ուղեկցող անձի մասին։

Ինչպես Գոլդը պատմել է հեռուստաալիքին, աղջիկը մեքսիկական Տիխուանա քաղաքից էր։ Նա բուժում էր ստանում նահանգներում՝ բարեգործական ծրագրի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ուկրաինական հուսալի ծրագիր ունի․ Քիթ Քելլոգ

12:36 01.02.2025

Թրամփը ուկրաինական հուսալի ծրագիր ունի․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը պնդում է, որ ամերիկացի առաջնորդի թիմը «հուսալի ծրագիր» ունի Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու համար։ «Կարծում եմ՝ մենք լավ, ամուր ծրագիր ունենք՝ առաջ շարժվելու և սկսելու խոսել ու աշխատել դրա վրա», – ասել է նա Fox News-ի եթերում։ Քելլոգի խոսքով՝ Թրամփը գիտակցում է, որ ուկրաինական հակամարտությունը […] ...

Նեյմարը չկարողացավ զսպել արցունքները․ Սանթոսում կայացավ ֆուտբոլիստի շնորհանդեսը

12:25 01.02.2025

Նեյմարը չկարողացավ զսպել արցունքները․ Սանթոսում կայացավ ֆուտբոլիստի շնորհանդեսը

32-ամյա հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները իր շնորդհանդեսի ժամանակ՝ որպես «Սանթոսի» ֆուտբոլիստ։ Նա երեկ վերադարձավ հարազատ ակումբ։ Փոխանցում է Armsport-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսին մարզադաշտը լեփ-լեցուն էր և երկրպագուները վանկարկում էին նրա անունը։ ...

Նոր մանրամասներ՝ Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից

12:05 01.02.2025

Նոր մանրամասներ՝ Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից

Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ […] ...

SHANTNEWS

12:00 01.02.2025

SHANTNEWS

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին

11:57 01.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ:   ...

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդի

11:42 01.02.2025

ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդի

ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...

BACK_TO_TOP