08:23 01.02.2025
Փետրվարի 1-ին, ժամը 01:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ակունք ավտոճանապարհին՝ Ակունք գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Maserati» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին գտնվող ծառերին․ ուղևոր Վ․ Ն․-ն (ծնված 1996 թ.) մահացել է։
Փրկարարները քաղաքացիների հետ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ․ Ն․-ի դին:
11:57 01.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին11:57 01.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ: ...
11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդիՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...
11:29 01.02.2025
Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելուԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...
11:15 01.02.2025
Լիտվան պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացումՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարության Արևելյան հարևանության քաղաքականության հարցերի դեպարտամենտի ղեկավար Մանտաս Յակիմավիչիուսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։ Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Փոխնախարարն, ընդգծելով երկու երկրների […] ...
10:57 01.02.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի․ ՀՀ ՄԻՊՍոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։ Այս առիթով ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել․ «Մարդու իրավունքների տեսանկյունից […] ...
10:40 01.02.2025
Հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ «Մենք կխոսենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կանենք մի բան, որը փոփոխություն կբերի: Մենք ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում: Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն […] ...