09:45 01.02.2025
Հունվարի 31-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի «Շագարդ» կոչվող հանդամասում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։52։-ին։ Այրվել է խոտածածկույթ։
12:25 01.02.2025
Նեյմարը չկարողացավ զսպել արցունքները․ Սանթոսում կայացավ ֆուտբոլիստի շնորհանդեսը32-ամյա հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները իր շնորդհանդեսի ժամանակ՝ որպես «Սանթոսի» ֆուտբոլիստ։ Նա երեկ վերադարձավ հարազատ ակումբ։ Փոխանցում է Armsport-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսին մարզադաշտը լեփ-լեցուն էր և երկրպագուները վանկարկում էին նրա անունը։ ...
12:05 01.02.2025
Նոր մանրամասներ՝ Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութիցՍ.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ […] ...
11:57 01.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ: ...
11:42 01.02.2025
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի երկու պատանդիՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարված իսրայելցիներ Օֆեր Կալդերոնին և Յարդեն Բիբասին հանձնել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Փոխանցման գործընթացը, որը տեղի է ունենում Գազայի հատվածի Խան Յունիսում, ՀԱՄԱՍ-ի տասնյակ գրոհայինների ներկայությամբ, հեռարձակել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները երրորդ գերուն Կարմիր Խաչին կհանձնեն այսօր։ ...
11:29 01.02.2025
Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալն է լինելուԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի: Այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ, որ պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի, եթե ԱՄՆ-ն որոշի դա անել»,- ասել է նախարարը՝ պատասխանելով իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարվածի մասին […] ...