Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--1.91 oC

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

19:35 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։

2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։

Եվրոպայի 14 վտանգված վայրերը ընտրվել են միջազգային Խորհրդակցական խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են հնագիտության, ճարտարապետության, ժառանգության պահպանման, նախագծային վերլուծության և ֆինանսավորման ոլորտի մասնագետներ։ Ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշներով․վայրի մշակութային և պատմական արժեքի կարևորությունը, վտանգի իրական և հրատապ լինելը, տեղական համայնքների ներգրավվածության մակարդակը, պետական և մասնավոր հատվածի աջակցությունը, տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման ներուժը։

Թաքնված Տավուշի անտառներում՝ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով, Առաքելոց վանական համալիրը միջնադարյան կրոնական և աշխարհիկ ժառանգության բացառիկ գոհարներից է։ 13-րդ դարում այն եղել է մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոն՝ Հայկական մետաքսի ճանապարհի առևտրային աշխուժության վկայությամբ։ Մեկուսի դիրքը և հայ-ադրբեջանական սահմանին հարևանությունը ընդգծում են համալիրի ոչ միայն պատմական, այլև աշխարհաքաղաքական նշանակությունը։

Համալիրը շրջապատված է տպավորիչ պարսպով ու աշտարակներով, իսկ նրա ճարտարապետական կենտրոնը գլխավոր եկեղեցին է՝ գմբեթավոր դահլիճով ու կից գավթով, որը զարդարված է հայկական ավանդական «հազարաշեն» տանիքով։ Այսօր այստեղ պահպանվել են Սուրբ Սարգսի եզակի որմնանկարը, քարավանատունը, ձիթհանքը և Սրանոց կամուրջը, որոնք վկայում են երբեմնի աշխույժ առևտրային կյանքի մասին։ Զաքարյանների ու մոնղոլական տիրապետության տարիներին վանական համալիրը վայելել է հարկային արտոնություններ, դառնալով կրոնական ու աշխարհիկ կյանքի համակեցության վառ օրինակ և հայ-վրացական մշակութային փոխազդեցության կարևոր օղակ։ Սակայն 17-րդ դարից բնակատեղին լքվել է և մինչ օրս պատշաճ ուսումնասիրված չէ։

Այսօր Առաքելոցը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Քայքայվող պատերը, վայրի բուսականության ներխուժումը, կլիմայական փոփոխությունները, առատ տեղումները և սելավները սպառնալիք են համալիրի պահպանության համար։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելն ու երկրաշարժերից վնասված կառույցները լրացուցիչ վտանգներ են ստեղծում։ Մարդկային գործոնն էլ ակնհայտ է՝ գրաֆիտիով պատված պատեր, չպահպանվող տարածքներ ու ոչ կանոնակարգված հանգստի գոտիներ։ Բացի այդ, համալիրում առկա չղջիկների գաղութը պահանջում է մշակութային ժառանգության և վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված մոտեցում։

Այս հանգամանքներում Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում։ Դրա առաջադրումը նախաձեռնել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին Դում-Թրագուտը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Աճարկուտի համայնքապետարանի, «Կապույտ վահան Հայաստանը» կազմակերպության և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ։ Տարածքի հետազոտության, պահպանության և կայուն զարգացման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն կտրամադրի Ավստրիայի Կրեմսի շարունակական կրթության համալսարանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է վանական համալիրի և բնակատեղիի մանրակրկիտ ուսումնասիրություն, տարածքի բարեկարգում, պահպանություն և կայուն էկոտուրիզմի խթանում՝ տեղական շահառուների, ակադեմիական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ։ Կրթական ծրագրերն ու զբոսաշրջային արահետների բարեկարգումը նպատակ ունեն խթանելու տեղի բնակչության կապը այս միջնադարյան ժառանգության հետ՝ ձևավորելով հպարտության ու գնահատանքի զգացում տարածաշրջանի մշակութային ինքնության նկատմամբ։

«Յոթ ամենավտանգված» ծրագրի միջազգային Խորհրդակցական խումբը շեշտում է, որ Առաքելոցը միջնադարյան նշանակալի ժառանգություն է, որը մարմնավորում է մշակութային երկակիությունն ու խաղաղ գոյակցությունը։ Սակայն տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լարվածությունը և բնապահպանական խնդիրները պահանջում են անհապաղ միջամտություն։ Վանական համալիրի վերականգնումն ու հանրահռչակումը կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանն ու հաշտեցմանը՝ ժառանգությունը վերածելով խաղաղության և առաջընթացի ռեսուրսի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

21:34 31.01.2025

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

21:24 31.01.2025

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

21:16 31.01.2025

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։ Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա: Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, […] ...

Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

21:09 31.01.2025

Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր նոր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի համաձայն՝ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հեռուստաալիքը վկայակոչում է երկու աղբյուրների խոսքերը, որոնք հաստատել են, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն արդեն կայացել է, թեև այդ մասին դեռ […] ...

Բժիշկը՝ ընկույզի օգտագործումից զգուշանալու մասին

21:00 31.01.2025

Բժիշկը՝ ընկույզի օգտագործումից զգուշանալու մասին

Ստամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այն օգտագործելու մասին։ «Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է […] ...

Նեո ընձառյուծը արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

20:52 31.01.2025

Նեո ընձառյուծը արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո ընձառյուծի լուսանկարն է հրապարակել և գրել․ «Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP