Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--1.91 oC

Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին

19:14 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը:

Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը:

Սիրիայի նոր իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

21:44 31.01.2025

Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելը

Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

21:34 31.01.2025

Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ Բաթոյան

ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

21:24 31.01.2025

Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

Այսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

21:16 31.01.2025

Բժիշկը թվարկել է օրգանիզմում երկաթի դեֆիցիտի ախտանիշները

Օրգանիզմում երկաթի անբավարարությունն ունի մի շարք ախտանիշներ, որոնք տարբերվում են՝ կախված երկաթի դեֆիցիտի աստիճանից։ Երկաթը ունի բազմաթիվ հիմնական գործառույթներ, և դրա պակասը կարող է զգալի ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի և առողջության վրա: Բժիշկ Դենիս Բաննին «Իզվեստիա»-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ում մոտ է ավելի շատ նկատվում անբավարարության, ինչու է այն հայտնվում, […] ...

Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

21:09 31.01.2025

Sky. ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հելին իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր նոր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ։ Այս մասին հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի համաձայն՝ նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հեռուստաալիքը վկայակոչում է երկու աղբյուրների խոսքերը, որոնք հաստատել են, որ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունն արդեն կայացել է, թեև այդ մասին դեռ […] ...

Բժիշկը՝ ընկույզի օգտագործումից զգուշանալու մասին

21:00 31.01.2025

Բժիշկը՝ ընկույզի օգտագործումից զգուշանալու մասին

Ստամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այն օգտագործելու մասին։ «Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է […] ...

BACK_TO_TOP