18:18 31.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման համատեքստում երկրների օրենսդրությունը, իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասել է հունվարի 31-ի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող պնդմանը, թե Հայաստանը պետք է դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրի Ադրբեջանին։
«Ասում են (խմբ․ նկատի է առնվում Ադրբեջանը) անխոչընդոտ ուզում ենք անցնենք, ասում ենք, հա, անցեք, բայց երկրի իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը չեն կարող խոչընդոտ համարվել»,-ընդգծել է վարչապետը։
Վերջինիս դիտարկմամբ՝ այդ թեմայի հետ կապված Ադրբեջանն ասում է, որ եթե Հայաստանը ճանապարհ չտա, ապա Բաքուն կօգտվի Իրանի տարածքից, ինչին Երևանը բացարձակ դեմ չէ և չի կարող դեմ լինել Ադրբեջանի և Իրանի միջև տրանսպորտային համագործակցությանը։
«Մենք էլ ասում ենք՝ այն պայմանները, որոնք Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը»,-նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանն ընդհակառակը՝ ցանկանում է օգտագործել այդ ճանապարհները և շահագրգռված է դրանով։
«Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում Հայաստանն էլ ցանկություն ունի ճանապարհներ օգտագործել՝ մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների»,-նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ այս թեմայի հետ կապված տարընթերցումներից խուսափելու համար կարելի է ուսումնասիրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որում հենց նշված են այդ պարզեցումներին վերաբերող բաղադրիչները։
Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանը ցանկանում է, որ իր տարածքով անցումները շատ լինեն, քանի որ դա շահութաբեր է պետության համար և տարածաշրջանային կայունության համար կարևոր գործոն է։
20:42 31.01.2025
Վաշինգտոնի օդանավակայանի մոտ փակվել է ցածր բարձրության ուղղաթիռների միջանցքըԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) անորոշ ժամանակով փակել է ուղղաթիռի ցածր բարձրության վրա գտնվող երթուղին Վաշինգտոնի օդանավակայանի մոտ, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով FAA-ի պաշտոնյային։ «Ցածր բարձրության վրա գտնվող ուղղաթիռների միջանցքը, որն օգտագործվեց այս շաբաթվա մահացու օդային բախման ժամանակ, անորոշ ժամանակով փակվել է Դաշնային ավիացիոն վարչության կողմից»,-ասվում է կայանի հայտարարության մեջ: […] ...
20:34 31.01.2025
Որո՞նք են կախվածություն առաջացնող մթերքներըՄի շարք պարենային ապրանքներ կարող են կախվածություն առաջացնել, Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Մասնավորապես, նա նշել է սուրճը, շաքարավազը և արագ սնունդը։ «Սուրճը և կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք, բացառությամբ կանաչ թեյի, կարող են կախվածություն առաջացնել: Կոֆեինը ադենոզինի «հակառակորդն» է։ Կոֆեինը գրգռում է նյարդային համակարգը, իսկ ադենոզինը, ընդհակառակը, հանգստացնում է այն։ Տեսնելով մեծ […] ...
20:27 31.01.2025
Պետդեպարտամենտը Պանամայի ջրանցքն անվանել է «ռազմավարական ակտիվ»Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, Պանամայի ջրանցքը համարում է «ռազմավարական ակտիվ», որը չի կարող լինել Չինաստանի վերահսկողության տակ՝ «ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե»։ Այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն։ «Սա առանցքային հարց է: Որովհետև հիմնականն այն է, որ մենք խոսում ենք առանցքային, կարևոր, ռազմավարական ակտիվի մասին: Հյուսիսային […] ...
20:16 31.01.2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներինՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։ «Խմբի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը և խմբի անդամները Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմին ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում իրենց մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրները և առանձին դժգոհությունները։ Մասնավորապես անդրադարձել են ազատությունից զրկված անձանց […] ...
20:07 31.01.2025
Փետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օրՓետրվարի 2-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես խոնավ տարածքների համաշխարհային օր: 1971 թվականի փետրվարի 2-ին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրվել է «Միջազգային կարևոր նշանակություն ունեցող խոնավ տարածքների, հատկապես որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիան, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հայաստանը Ռամսարի կոնվենցիային է միացել 1993թ-ին և այսօր ունի երեք Ռամսարի տարածք՝ Սևանա լիճը, Արփի լիճը […] ...