17:18 31.01.2025
Հայաստանում Եվրամիությանն անդամակցության որոշակի գործընթացների հետ կապված Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունից հետո ՌԴ նախագահի հետ զրույցից մանրամասների վերաբերյալ հարցին: Փաշինյանի խոսքով՝ զրույցի ընթացքում եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլ նաև ԵԱՏՄ–ում ընթացիկ գործերի և երկկողմ հարաբերությունների մասին:
«Ինչ վերաբերում է խոսակցությանը, այն է, ինչ կա: Խոսակցությունը հետևյալի մասին է՝ փաստ է, որ ավելի քան 50 հազար ՀՀ քաղաքացիներ ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց են առաջադրել Հայաստանի ազգային ժողովին ու կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ, եթե, օրինակ, ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց Հայաստանում այդ հարցով պետք է անցկացվի հանրաքվե: Սահմանադրական կարգավորումներն այս առումով շատ հստակ են:
«Ինչո՞ւ են ՀՀ–ում քաղաքացիների շրջանում այդպիսի ընկալումներ ձևավորել, դա նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի հետ կապված հարց է: Եվ մեր խոսակցությունը եղել է և շարունակում է մնալ սրա մասին: Ռուսաստանը, իհարկե, պրոցեսի հետ կապված որոշ անհանգստություններ ունի: Բայց մեր խոսակցությունները երբեք չեն եղել և չեն լինի սպառնալիքների լեզվով: Դրանք խոսակցություն, բանակցություն են, մենք դիրքորոշումներ ենք արտահայտում: Այն, որ ՌԴ–ն ունի որոշակի անհանգստություններ, ակնհայտ է: Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ Ռուսաստանի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ»,–ասաց վարչապետը:Նրա խոսքով՝ փաստ է նաև այն, որ Հայաստանը շարունակում է և շարունակելու է ՌԴ–ի հետ երկխոսությունը: Փաստ է նաև այն, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները ԵՄ–ի հետ:
«ԵԱՏՄ–ի շրջանակներում պետք է չանել քայլեր, որն ինքնին հարցականի տակ կդնի ԵԱՏՄ–ի բովանդակությունը: Արդեն, ցավոք, եղել են քայլեր, որ մեր գնահատմամբ՝ կասկածի տակ են դրել ՀԱՊԿ–ի գործունակությունը: Եվ դա է պատճառը, որ ՀՀ–ն սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն ինչ միակողմանի չէ:
Հայաստանն աշխատում է ու ամեն ինչ կանի, որ գործընկերային հարաբերություններ լինեն: Նա շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չպետք է ժխտի ՀՀ քաղաքացիների՝ ընտրություն ունենալու իրավունքը:Վարչապետը նաև ընդգծեց, որ օրենքի ընդունումն ինքնին չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը, դա նշանակում է, որ ՀՀ–ում կան շատ քաղաքացիներ, որոնք մտածում են, որ ԵՄ–ն ավելի լավ տարբերակ է, քան ԵԱՏՄ–ն:
Ըստ վարչապետի՝ սա ընտրանք է նաև ԵԱՏՄ–ի համար՝ ապացուցել, որ իրոք ԵՄ–ն ավելի՞ լավ տարբերակ է, թե՞ ապացուցել, որ ԵԱՏՄ–ն է ավելի լավ տարբերակ է, քան ԵՄ–ն:Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք էին անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը։
19:24 31.01.2025
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը: Կառավարության որոշմամբ հաստատվել են 2025 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները՝ 314 տոննա՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի […] ...
19:14 31.01.2025
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկինՍիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […] ...
19:07 31.01.2025
Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ ԱզիզյանԽառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […] ...
18:57 31.01.2025
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆNature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...
18:49 31.01.2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ արդյունավետ համագործակցության հիմնական ուղղություններին՝ կարևորելով հատկապես հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները: […] ...
18:41 31.01.2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում էԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը զգուշացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։ Հայտնում ենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։ Խնդրում ենք անտեսել տարածվող հաղորդագրությունը և […] ...