14:36 31.01.2025
Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։
«Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,- ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը պարզաբանեց, որ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։
«Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք ևս մեկ անգամ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին։ Կարո՞ղ է, որ մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Այս հարցը հրատապ է այսօր։ Ընդ որում, ես պատասխան չունեմ։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, այդ ճիշտ ռեֆլեքսիան շատ կարևոր բան է, որ մենք վերադառնանք և մեր բանաձևերին նորից անդրադառնանք։ Մեր իրականության մեջ մենք անընդհատ խոսել ենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, ընկալվա՞ծ է երիտթուրքերի և Հայ Հեղափոխական Դաշնակցության հարաբերությունների հարցը։
Ընդ որում, երբ սա քաղաքականացնում ենք և փորձում ենք օգտագործել գործիք այսօրվա Հայ Հեղափոխական Դաշնակցությանը քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է։ Լրիվ դառնում է ուրիշ բան։ Էլի դառնում է նախկին-ներկա խոսակցություն և այլն, և այլն։ Այդ դրան մենք պետք է անդրադառնանք, պետք է հասկանանք։ Կարո՞ղ է այդ բանաձևերը սխալ են, որովհետև ես այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկալիպտիկ, երբեմն փրկչագործական այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզվի Խրիմյան Հայրիկի ժամանակվանից միջազգային հարաբերությունները և աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել։ Այ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է։ Իմ մեջ ևս, որովհետև ես ձեզնից մեկն եմ։
Սրա մասին է խոսքը։Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ Կարո՞ղ է այդպիսի բան պարզվի և այդպիսի բան պատահի։ Ես էլի եմ ասում, ես պատասխանի իմ տարբերակը ունեմ և դրա մասին ժամանակ առ ժամանակ խոսում եմ, բայց ես չեմ ուզում այդ պատասխանը որևէ ձևով փաթաթել մեր որևէ քաղաքացու վզին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև խոսեց հայկական ինքնության և Ցեղասպանության հիշողության կարևորության մասին՝ նշելով, որ դա ոչ թե ընտրության հարց է, այլ ինքնության անբաժանելի մաս։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովրդավարության դպրոցում երկու ժամ բանախոսություն եմ ունեցել ասելու, որ Մեծ Եղեռնը ոչ միայն անհերքելի է, դա մեր ինքնության մասն է։ Դա ուզելով կամ չուզելով չէ։ Եթե մեկը ուզենա, որ այդպես չլինի, չի կարող անել։ Դա անհնար է։ Դա իմ, ձեր, մեր բոլորիս երակների մեջ է։ Եթե որևէ մեկը փորձի դա անել, սա նշանակում է չիմանալ սեփական ժողովրդի և իր ինքնությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ Վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ է տեղի ունեցել, և ում միջոցով է հայ ժողովուրդն ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Այդ հայտարարությունից հետո տարբեր շրջանակներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին Ցեղասպանության փաստն ուրանալու մեջ։
16:34 31.01.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել16:25 31.01.2025
Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնի մի մասը հայտնաբերվել էՀունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
16:16 31.01.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: […] ...
16:09 31.01.2025
Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասինՀայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք […] ...
15:52 31.01.2025
Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումիցՆոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնի մոտ Sikorsky H-60 ռազմական ուղղաթիռի և American Airlines Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռի բախումից։ Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի գիշերը բախվել են քաղաքացիական ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ անձնակազմի երեք անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանումից […] ...
15:45 31.01.2025
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարումՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի հետ բանավեճի հարց այլևս չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։ «Լուկաշենկոյի […] ...
15:30 31.01.2025
ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի մի քանի թեկնածուների հետՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ «Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք […] ...