13:57 31.01.2025
Երևանում հանրային տրանսպորտի մեկ ուղետոմսի արժեքը փետրվարի 1–ից սահմանվում է 150 դրամ, կլինեն նաև փաթեթներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին համապատասխան որոշումն ընդունեց արտահերթ նիստում շուրջ 3 ժամ տևած քննարկումից հետո: «Նախագիծը ենթադրում է փոփոխություն ավագանու ընդունած որոշման մեջ:
Առաջարկվող փոփոխության հաստատման արդյունքում ունենալու ենք հետևյալ իրավիճակը. 2025թ փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ արժեքով, որը պահպանվելու է մինչև 2026թ հունվարի 1-ը: Նախատեսվում է ևաև, որ 2025թ հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերը՝ թե՛ հիմնական գնով ձեռք բերված, թե՛ զեղչված, ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ»,– ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նա հատկապես կարևորեց հավելյալ 30 օր ժամկետի տրամադրման որոշումը: Նրա խոսքով՝ աա ենթադրում է քաղաքացիների կողմից փաթեթների ձեռքբերման լրացուցիչ մոտիվացիա, որը միասնական տոմսային համակարգի բուն նպատակն է:
Գրիգորյանը համոզված է, որ առնվազն զեղչի ժամանակահատվածում, դրանից հետո էլ, փաթեթները ենթադրում են ավելի մատչելի ուղևորափոխադրում, քան մեկ ուղետոմսի համար 150 դրամի վճարումը:Անդրադառնալով բարձրացված մտահոգություններին՝ փոխքաղաքապետը նկատեց՝ ո՞վ ասաց, թե 1 ուղևորության համար վճարումն այսօր չի զրկում քաղաքացուն լրացուցիչ ուղևորություններ անելուց:
«Ո՞վ է բացառում, որ ունենալով անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն՝ նույն քաղաքացու ուղևորությունների քանակը չի շատանալու: Կարող է մարդը այդքան է օգտվում, որովհետև ամեն ուղևորության համար է վճարում, իսկ անսահմանափակի դեպքում ավելի շատ է սկսելու օգտվել»,–նշեց նա:
Ավագանու ընդդիմադիր անդամները քննադատություն հնչեցրին:
«Դուք այսօր նախագիծ եք բերել, որով իբր թե գին եք էժանացնում, այնինչ դրանով խաբում եք ժողովրդին, որովհետև մնացած փաթեթների մասով ոչ մի փոփոխություն չեք անում: Միայն ներկայացնում եք 150–դրամանով փաթեթը»,-ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ փաթեթների գներում ևս կիսով չափ նվազեցում չի արվում:
Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց. «300 դրամը 150 դրամ չենք դարձնում: Ավելացնում ենք 150-ով մեկ ուղևորություն: 300–ը մնում է՝ ինչպես, որ կար: Ավելին հայտարարել ենք, որը փետրվարի 11–ին քննարկելու ենք 300-ի 90 րոպեն վերանայել ու դարձնել 180 րոպե:
Այդ տոմսային փաթեթը մնում է»:Սուրեն Գրիգորյանը նաև ընդունեց, որ համակարգը տեխնիկական խնդիրներից դեռևս զուրկ չէ, ամենօրյա ռեժիմով աշխատում են, որ դրանք ավելի քիչ լինեն:Փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետևյալ փոփոխությունները.10 ուղևորություն-2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն»,- նշված է գրառման մեջ:Փաթեթների արժեքները հետևյալն են՝ 30 օր – 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 90 օր – 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։Երևանի ավագանին նաև հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի արտոնություններ է տրամադրել:
16:42 31.01.2025
Ռոնալդուի 921-րդ գոլը կարիերայում«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 921-րդ գոլն է խփել կարիերայում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ Նասրը» մրցել է «Ալ Ռայեդի» հետ և հաղթել է 2:1 հաշվով։ «Ալ Նասրը» 38 միավորով երրորդ տեղում է։ Al Raed 0 – (1) Al Nassr – Cristiano Ronaldo 35′ byu/Messmers insoccer ...
16:34 31.01.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից (Սումատրա կղզի) 103 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։ ...
16:25 31.01.2025
Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնի մի մասը հայտնաբերվել էՀունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
16:16 31.01.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: […] ...
16:09 31.01.2025
Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասինՀայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք […] ...
15:52 31.01.2025
Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումիցՆոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնի մոտ Sikorsky H-60 ռազմական ուղղաթիռի և American Airlines Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռի բախումից։ Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի գիշերը բախվել են քաղաքացիական ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ անձնակազմի երեք անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանումից […] ...