Վարչապետ Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+7.09 oC

Վարչապետ Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

13:50 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։

«Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը խոսեց 2024 թվականին այս ուղղությամբ գրանցած առաջընթացից։ «Մենք պատրաստակամ ենք և, անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որն անցել է երկու երկրների ընթացակարգերով, և փաստորեն ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի հետ սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքներում»,- հայտնեց Փաշինյանը։Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա հնարավոր ստորագրմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։

«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։Կա նաև իրավական հարթություններում վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում ու պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետևյալն է՝ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք ինչ-որ բան հետ կանչում, այլ նաև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, որ մենք հանկարծ հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ նման պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակներն օգտագործելու համար։Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա մեզ համար կարող է ընդունելի լինել, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

16:34 31.01.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից (Սումատրա կղզի) 103 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։ ...

Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնի մի մասը հայտնաբերվել է

16:25 31.01.2025

Արթիկի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնի մի մասը հայտնաբերվել է

Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում է ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել է օպերատիվ խումբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

16:16 31.01.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գայանե Մանուկյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անահիտ Այվազյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Անի Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Վիոլետա Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: […] ...

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

16:09 31.01.2025

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Հայկական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններում չի կարող հրաժարվել անկլավների օրակարգից։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք […] ...

Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումից

15:52 31.01.2025

Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնում ուղղաթիռի և ինքնաթիռի բախումից

Նոր տեսանյութ է հայտնվել Վաշինգտոնի մոտ Sikorsky H-60 ​​ռազմական ուղղաթիռի և American Airlines Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռի բախումից։ Վաշինգտոնի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի գիշերը բախվել են քաղաքացիական ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի չորս անդամ, իսկ ուղղաթիռում՝ անձնակազմի երեք անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքնաթիռի կործանումից […] ...

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարում

15:45 31.01.2025

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի  հետ բանավեճի հարց այլևս չունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։ «Լուկաշենկոյի […] ...

BACK_TO_TOP