Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+5.09 oC

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

11:34 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման մեխանիզմներին՝ նշելով, որ այն հընթացս լավարկվում է: Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելին անցնելու չափորոշիչները, ինչպես նաև անդրադարձել նախարարության կողմից կազմակերպություններին ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշների հստակեցման և չափելիության խնդրին։

Նախարարը գոհունակությամբ նշել է, որ, ի թիվս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների, մշակութային հաստատություններից ֆինանսավորման նոր մոդելին է միացել նաև Երևանի պետական կամերային թատրոնը և հույս հայտնել, որ թատերահամերգային մյուս կազմակերպությունները ևս ժամանակի ընթացքում կանցնեն ֆինանսավորման նոր մոդելի գործարկմանը, որը մշակութային կազմակերպությունների գործունեությունը բարելավելու գործուն հնարավորություն է։

«Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ՝ գտնելով և գործարկելով առավել արդյունավետ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։

Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մշակութային կրթության արդյունավետ կազմակերպմանը՝ կարևորելով «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ներգրավումը կազմակերպությունների աշխատանքներում, որը կնպաստի նաև կրթական համակարգի գործունեության բարելավմանը։ Խոսվել է նաև կազմակերպությունների աշխատանքային գործունեության պլանավորման, դրամաշնորհային ծրագրերի քաղաքականության, դահլիճների վարձակալության, հյուրախաղային գործունեության և այլնի մասին։

«Մեծ ուշադրություն ենք դարձնում թատերահամերգային կազմակերպությունների ծրագրերի հանրայնացմանը, կրթամշակութային ծրագրերի իրականացմանը։ Մեզ համար առանձնակի կարևոր ուղղություն է մշակույթի ապակենտրոնացումը։ Կարևորում ենք, որ թատերահամերգային կազմակերպություններն առավել շատ հանդես գան մարզերում, իսկ մարզային մշակութային կազմակերպություններն էլ՝ մայրաքաղաքում»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։

Թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինքնազբաղ արվեստագետների ներգրավմանը և ոլորտին վերաբերող մի շարք այլ առանցքային և ընթացիկ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

14:45 31.01.2025

Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն […] ...

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

14:36 31.01.2025

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։ «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, […] ...

Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

14:28 31.01.2025

Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Տ-1-62 /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի առաջին 3.4կմ հատվածը։ Ճանապարհը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, այն սկսվում է Երնջատափ բնակավայրից եւ հասնում մինչեւ Շողակն բնակավայրի կենտրոնական մասը։ 3.4կմ-ի մոտ 800մ հատվածում կատարվել է մակերեսային մշակում, մյուս հատվածներում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

14:20 31.01.2025

Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց հենց վարչապետ Փաշինյանը։ Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում […] ...

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

14:13 31.01.2025

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։ Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։ Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց […] ...

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակը

14:05 31.01.2025

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 1-ին ազատ կարձակի Իսրայելի քաղաքացի Յարդեն Բիբասին, ամերիկյան անձնագիր Քիթ Սեգալին և Ֆրանսիայի քաղաքացի Օֆեր Կալդերոնին։ Համապատասխան հայտարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադների խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Իսրայելի հետ փոխանակման համաձայնագրի շրջանակներում մենք փետրվարի 1-ին որոշեցինք ազատ արձակել Օֆեր Կալդերոնին, Քիթ Սեգալին և Յարդեն Բիբասին»,- […] ...

BACK_TO_TOP