11:05 31.01.2025
Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝
Միլադ Ղահրամանիաֆշար,
Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու,
Մեհդի Մոհամմադի,
Համեդ Ազիզի Մալեկի,
Նադեր Ղաֆարի։
Նրանց լուսանկարները՝ ԱԱԾ կայքում։
Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:
14:36 31.01.2025
Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ ՓաշինյանՀայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։ «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, […] ...
14:28 31.01.2025
Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվել է Տ-1-62 /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի առաջին 3.4կմ հատվածը։ Ճանապարհը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, այն սկսվում է Երնջատափ բնակավայրից եւ հասնում մինչեւ Շողակն բնակավայրի կենտրոնական մասը։ 3.4կմ-ի մոտ 800մ հատվածում կատարվել է մակերեսային մշակում, մյուս հատվածներում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
14:20 31.01.2025
Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց հենց վարչապետ Փաշինյանը։ Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում […] ...
14:13 31.01.2025
Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։ Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։ Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց […] ...
14:05 31.01.2025
ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 1-ին ազատ կարձակի Իսրայելի քաղաքացի Յարդեն Բիբասին, ամերիկյան անձնագիր Քիթ Սեգալին և Ֆրանսիայի քաղաքացի Օֆեր Կալդերոնին։ Համապատասխան հայտարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադների խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Իսրայելի հետ փոխանակման համաձայնագրի շրջանակներում մենք փետրվարի 1-ին որոշեցինք ազատ արձակել Օֆեր Կալդերոնին, Քիթ Սեգալին և Յարդեն Բիբասին»,- […] ...
13:57 31.01.2025
Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ. Երևանի ավագանին ընդունեց որոշումըԵրևանում հանրային տրանսպորտի մեկ ուղետոմսի արժեքը փետրվարի 1–ից սահմանվում է 150 դրամ, կլինեն նաև փաթեթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին համապատասխան որոշումն ընդունեց արտահերթ նիստում շուրջ 3 ժամ տևած քննարկումից հետո: «Նախագիծը ենթադրում է փոփոխություն ավագանու ընդունած որոշման մեջ: Առաջարկվող փոփոխության հաստատման արդյունքում ունենալու ենք հետևյալ իրավիճակը. 2025թ փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ […] ...