12:38 31.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էական փոփոխություններ մտցնել համաշխարհային օրակարգում, սակայն Հնդկաստանը կշարունակի առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ ազգային շահերով։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Դելիի համալսարանում։
«Այո, նա (Թրամփը) շատ բան կփոխի, միգուցե որոշ բաներ դուրս կգան ծրագրի շրջանակներից, բայց մենք պետք է արտաքին քաղաքականություն վարենք ծրագրից դուրս և երկրի շահերից ելնելով։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ որոշ հարցերում, բայց շատ ոլորտներում ամեն ինչ կբխի մեր շահերից»,- ասել է նա։
Նախարարը նաև մատնանշել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Թրամփի լավ հարաբերությունները։
«Մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ ամուր են, և Մոդին լավ անձնական հարաբերություններ ունի Թրամփի հետ»,- ասել է նա։
01:31 28.02.2025
Հյուսիսային Կորեան ռազմավարական թևավոր հրթիռ է արձակելՀյուսիսային Կորեան հայտարարել է ռազմավարական թևավոր հրթիռի փորձնական արձակման մասին, հայտնել է Voice of Korea ռադիոն։ Հաղորդվում է, որ խոսքը միջուկային զսպման ուժերի ստուգմանն ուղղված փորձարկումների մասին է։ «Փետրվարի 25-ի օրվա առաջին կեսին Կորեայի ժողովրդական բանակի արևմտյան շրջանի հրթիռային ստորաբաժանումներից մեկը ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել Արևմտյան Կորեայի նեղուցում», – հաղորդում է ռադիոն։ Նշվում է, […] ...
01:21 28.02.2025
Նեպալում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՆեպալում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը Կոդարի քաղաքից 10 կմ արևմուտք է: Օջախը՝ 13 կմ խորության վրա։ Նեպալի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը հայտնել է, որ երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Սինդհուպալչոկում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
01:07 28.02.2025
Այժմ կարող ես վիճել մրցավարների հետ. Կրոսը՝ ՎինիսիուսինՄադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո գրառում էր կատարել սոցցանցերում և անդրադարձել ավագի թևկապով թիմին դաշտ դուրս բերելուն: Բրազիլացին ավագի թևկապով լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր. «Անմոռանալի պահեր եմ ապրում»: Թիմակցին շնորհավորել էին Ռոդրիգոն, Մոդրիչը և Դիասը: Անմասն չէր մնացել նաև Վինիսիուսի նախկին խաղընկեր Տոնի Կրոսը. […] ...
00:41 28.02.2025
Վատիկանը հայտնել է Պապի վիճակի բարելավման մասինՀռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը վերջին 24 ժամվա ընթացքում բարելավվել է, սակայն բժիշկները դեռ ձեռնպահ են մնում կանխատեսումներ անելուց։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «Հռոմի պապի կլինիկական վիճակն շարունակում է բարելավվել: … Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ վերջնական կանխատեսման համար անհրաժեշտ է, որ նրա վիճակը կայուն մնա ևս մի քանի օր»,- […] ...
00:29 28.02.2025
Տուսկը Թրամփին անվանել է բարդ բանակցող և գործընկերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի բարդ գործընկեր է, քան ամերիկացի նախկին առաջնորդները։ Այս մասին TVN24-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նա (խմբ.Թրամփը) շատ ավելի բարդ գործընկեր է, քան ԱՄՆ նախկին առաջնորդները», – նշել է Տուսկը։ Նա նաև ընդգծել է, որ դժվար է բանակցել Թրամփի հետ՝ հաշվի առնելով նրա «անկայուն դիրքը, փոփոխվող ճակատները […] ...
00:15 28.02.2025
Փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ». Բյուրականի աստղադիտարանԲյուրականի աստղադիտարանից տեղեկացրել են, որ փետրվարի 28-ին սպասվում է «Մոլորակների մեծ շքերթ»: «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը»։ […] ...