ՃՏՊ Սարամեջ գյուղի խաչմերուկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+5.09 oC

ՃՏՊ Սարամեջ գյուղի խաչմերուկում

11:43 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 31-ին, ժամը 00:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս հայտնաբերել Հ․ Պ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

14:36 31.01.2025

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։ «Ընդհանրապես, զարմանալ կարելի է, […] ...

Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

14:28 31.01.2025

Հիմնանորոգվել է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Տ-1-62 /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի առաջին 3.4կմ հատվածը։ Ճանապարհը գտնվում է Ապարանի տարածաշրջանում, այն սկսվում է Երնջատափ բնակավայրից եւ հասնում մինչեւ Շողակն բնակավայրի կենտրոնական մասը։ 3.4կմ-ի մոտ 800մ հատվածում կատարվել է մակերեսային մշակում, մյուս հատվածներում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

14:20 31.01.2025

Նիկոլ Փաշինյանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հունվարի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց հենց վարչապետ Փաշինյանը։ Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով: «ԱՄՆ նախագահի հետ հանդիպում […] ...

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

14:13 31.01.2025

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։ Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։ Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց […] ...

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակը

14:05 31.01.2025

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է փետրվարի 1-ին ազատ արձակվող պատանդների ցուցակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 1-ին ազատ կարձակի Իսրայելի քաղաքացի Յարդեն Բիբասին, ամերիկյան անձնագիր Քիթ Սեգալին և Ֆրանսիայի քաղաքացի Օֆեր Կալդերոնին։ Համապատասխան հայտարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզեդին ալ-Քասամ բրիգադների խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Իսրայելի հետ փոխանակման համաձայնագրի շրջանակներում մենք փետրվարի 1-ին որոշեցինք ազատ արձակել Օֆեր Կալդերոնին, Քիթ Սեգալին և Յարդեն Բիբասին»,- […] ...

Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ. Երևանի ավագանին ընդունեց որոշումը

13:57 31.01.2025

Տրանսպորտի մեկ ուղետոմսը փետրվարի 1-ից կարժենա 150 դրամ. Երևանի ավագանին ընդունեց որոշումը

Երևանում հանրային տրանսպորտի մեկ ուղետոմսի արժեքը փետրվարի 1–ից սահմանվում է 150 դրամ, կլինեն նաև փաթեթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին համապատասխան որոշումն ընդունեց արտահերթ նիստում շուրջ 3 ժամ տևած քննարկումից հետո: «Նախագիծը ենթադրում է փոփոխություն ավագանու ընդունած որոշման մեջ: Առաջարկվող փոփոխության հաստատման արդյունքում ունենալու ենք հետևյալ իրավիճակը. 2025թ փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ […] ...

BACK_TO_TOP