19:05 30.01.2025
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե,
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգարժան անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,Ուրախ եմ կրկին Հայաստանում հյուրընկալել Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Իրակլի Կոբախիձեին և Երևան ժամանած Վրաստանի Կառավարության հարգարժան գործընկերներին։ Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների պարբերական փոխայցելությունները, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամենամյա կանոնավոր նիստերը մեր երկրների բարեկամության, առկա փոխգործակցության ծավալների աճի ու համատեղ ձևավորած հարուստ օրակարգի վկայությունն են։
Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերով և առանց որևէ սահմանափակումների շարունակելու ենք խորացնել փոխշահավետ ու բազմաոլորտ համագործակցությունը:
Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:
Պետք է արձանագրեմ, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբերմունքը խարսխվել է շատ կոնկրետ և ամուր իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը: Պակաս կարևոր չէ նաև, որ մեր երկրների հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային և նույնիսկ կենցաղային բազմաթիվ ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը:
Մեր հարուստ երկխոսության կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունն ու երկու երկրների փոխկապակցվածության ամրապնդումը, այդ թվում՝ փոխադարձաբար անհրաժեշտ դյուրացումներ ներդնելու միջոցով: Վրաստանի մեր գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում: Այս համատեքստում ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար:
Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու վերաբերյալ:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր, բնականաբար, չենք շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Գործընկերոջս ներկայացրել եմ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջապես հարևանությամբ:
Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու մասին և պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք:
Ավարտելով` պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը ձևավորել են հետագա համագործակցությունն ընդլայնելու, զարգացնելու օրակարգ և առաջիկայում ևս ջանքեր չենք խնայելու երկկողմ և տարածաշրջանային բարօրությանը միտված մեր փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Այժմ, խոսքը սիրով փոխանցում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին»:
Իր հերթին Իրակլի Կոբախիձեն նշել է.
«Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է ժամանել Հայաստան, սա իմ երկրորդ այցելությունն է Երևան: Նման հաճախականությունը նշանակում է, որ Վրաստանը մեծ հետաքրքրություն ունի հարաբերությունները Հայաստանի հետ ընդլայնելու և խորացնելու հարցում:
Ես ցանկանում եմ ջերմորեն երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանին և մեր հայ բարեկամներին ջերմ ընդունելության համար: Եվ ուզում եմ կրկին նշել, որ մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար՝ անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման համար:
Այսօր, ինչպես տեղյակ եք, մենք անցկացրեցինք հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը: Այն արդյունավետ էր, արգասաբեր, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին վրացական պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու համար: Ուզում եմ հատուկ նշել, որ այսօրինակ նիստերի կանոնավոր անցկացումը խիստ կարևոր է մեր համագործակցության հետագա ընդլայնման համար, որպեսզի հասնենք մեր ռազմավարական նպատակներին:
Մեր երկրների միջև գոյություն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, և դրանք ոչ միայն աշխարհագրական առումով են, այլ կուզեի ընդգծել, կրկնել մի միտք, որ արտահայտեցի նիստի ընթացքում. մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով, և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի: Եվ սրա վրա է շաղախված և խարսխված Հայաստանի ու Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը: Եվ մեր փոխհարգանքը դրա առհավատչյան է և՛ ժողովուրդների, և՛ կառավարությունների միջև:
Այսօր մենք շատ հետաքրքիր առանձնազրույց ունեցանք պարոն Փաշինյանի հետ, խոսեցինք երկկողմ համագործակցության, բազմակողմ ասպարեզներում փոխգործունեության մասին: Մենք գաղափարներ փոխանակեցինք այն գործընթացների մասին, որոնք զարգանում են և՛ համաշխարհային, և՛ ռեգիոնալ ասպարեզում: Իհարկե, աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով: Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի:
Մենք ևս մեկ անգամ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր նպաստը բերելու կայունությանն ու խաղաղությանը այս տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր ջանքերը պատրաստ ենք ներդնել՝ նաև հետայսու: Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունը ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:
Տնտեսական և առևտրային մեր երկկողմ հարաբերությունները նույնպես շատ կարևոր են: Թերևս տեղյակ եք, որ տնտեսական հանձնաժողովը հիմնական շեշտադրումը դնում է տնտեսական ասպարեզում համագործակցության վրա: Մենք շատ բավարարված ենք այս ասպարեզում դրական միտումներով: Տնտեսական և առևտրային ոլորտներն ունեն նաև զարգացման ներուժ և այդ չօգտագործված ներուժը կփորձենք լավագույնս օգտագործել: Սա քննարկվեց նաև մեր հանձնաժողովի նիստում:
Եվ վերջապես ուզում եմ ընդգծել, որ մեր գործընկերությունը, բարեկամությունը շատ ամուր հիմքերի վրա է: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում էլ ավելի ջանքեր ձեռնարկելու՝ ի շահ այս հարաբերությունների հետագա ամրացման, ի շահ մեր երկրների և ազգերի:
Եվ կրկին ուզում եմ վարչապետ Փաշինյանին սրտանց հրավիրել մեր երկիր: Մենք մեծ հաճույք և մեծ պատիվ կհամարենք Ձեզ այնտեղ ընդունել:
Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»:
10:00 18.04.2025
ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի09:00 18.04.2025
Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ08:45 18.04.2025
Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին08:35 18.04.2025
Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները08:20 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:10 18.04.2025
Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել08:00 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:59 17.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համար23:57 17.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են23:48 17.04.2025
Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա23:43 17.04.2025
Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը23:22 17.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին «Datsun»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի23:19 17.04.2025
Կառավարությունը սահմանել է ամառային զորակոչի ժամկետը22:49 17.04.2025
Կստեղծվի Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ22:37 17.04.2025
ՃՏՊ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին22:03 17.04.2025
Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ծանրամատի ԵԱ21:48 17.04.2025
Կբարելավվեն Տավուշի մարզային նշանակության ավտոճանապարհները09:50 18.04.2025
Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդԱռնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի օդային նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ուրբաթ օրը իսրայելական զինվորականները ռմբակոծել են Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով […] ...
09:40 18.04.2025
Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-իԵմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։ Ուրբաթ գիշերը օդից հարձակման է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Ալ-Հոդեյդա նահանգում, որտեղ նավթային տերմինալ կա։ Այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են առնվազն 14 ռեյդեր, որոնք […] ...
09:30 18.04.2025
Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է փորձի տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, եթե նման հնարավորություն ունենա։ «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, բարձր կարգ ունի։ Բավական է բացել նրա վիճակագրությունն ու նայել։ Իհարկե, Եվրոպայում նրա նկատմամբ հետաքրքրություն կա, թեև, անձամբ այդ թեմայով չեմ խոսել։ […] ...
09:22 18.04.2025
Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. կուսակցությունների առաջնորդներԿանադայի չորս խոշոր կուսակցությունների առաջնորդները, որոնք մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բանավեճերի ժամանակ հայտարարել են իրենց անսասան աջակցության մասին Ուկրաինային հաղթանակի դեպքում։ «Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային: Մեզ պետք չէ հետևել ամերիկացիներին այն ամենում, ինչ նրանք անում են», -ասել է Կանադայի գլխավոր ընդդիմադիր «Պահպանողական կուսակցության» առաջնորդ Պիեռ Պոլյևրը: Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելու դեպքում կավելացնի […] ...
09:17 18.04.2025
Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում համագործակցության նոր ուղղություններՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ […] ...
09:10 18.04.2025
Հարավային Կարոլինայում դպրոցական ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ և զոհԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի մայրուղային պարեկային ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի կեսօրին Հարավային Կարոլինայի Չեսթեր շրջանի Ռիչբուրգ քաղաքի մոտակայքում։ Փայն Ռիջ ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ երեք ավտոբուսներով վերադառնում էին էքսկուրսիայից: Մեքենաներից մեկի անվադողը […] ...