Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին. Արարատ Միրզոյան

18:05 30.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարց. «Պարո՛ն Միրզոյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ խոսել է հաղորդակցությունների մասին` նշելով, որ իբր հայկական կողմը պարտավորություն ունի Ադրբեջանին տրամադրելու անխոչընդոտ երթուղի դեպի Նախիջևան, սակայն հրաժարվում իր պարտավորությունից: Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը.

«Այստեղ նոր բան չկա. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է. մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին, մենք ինքներս բավականին կառուցողական առաջարկներ ենք մտածել և արել Ադրբեջանին և ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը։

Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում մեծ տնտեսական, և ոչ միայն, օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին` Հարավային Կովկասին` Ադրբեջանին, Հայաստանին, նաև, իհարկե, Վրաստանին: Մեծ հաշվով, մեր մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկում»։ Եթե ծանոթ եք, այդտեղ հիմնարար սկզբունքներ կան` երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, ենթակառուցվածքների նկատմամբ երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրն իր հատվածում:
Բնականաբար նաև հասկանալով, որ 21-րդ դարն ընդհանրապես պարզեցումների, լոգիստիկ անցումների հեշտացումների դար է, և բոլորը բոլորի հետ փորձում են հասնել ինչ-որ պարզեցումների: Մենք Ադրբեջանի հետ ևս, եթե և երբ կապաշրջափակվեն կապուղիները, մենք տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք միայն շահել: Այնպես որ նոր բան չեմ ասելու. մեր դիրքորոշումը մնում է ուժի մեջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

10:00 18.04.2025

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

Սիրիայում ամերիկյան զորքերի թիվը կարող է կրճատվել մինչև 500 մարդ։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Դրանց տվյալներով՝ մոտ ապագայում երկրի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ութ օպերատիվ բազաներից երեքը կփակվեն, իսկ զինվորականների թիվը մոտավորապես 2000-ից կկրճատվի 1400-ի։ Զորքերի հետագա դուրսբերման մասին որոշում կկայացվի մոտ երկու ամսից, ինչը կարող է […] ...

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

09:55 18.04.2025

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 8-0 հաշվով հաղթել է Իրանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է, Իրանի ընտրանին` 3 միավորով 5-րդն է։ Առաջատար Ուզբեկստանի հավաքականն է և ունի 10 միավոր։ Վերջին` 5-րդ տուրում հոկեյի Հայաստանի հավաքականը ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ։ ...

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

09:50 18.04.2025

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի օդային նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ուրբաթ օրը իսրայելական զինվորականները ռմբակոծել են Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով […] ...

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

09:40 18.04.2025

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։ Ուրբաթ գիշերը օդից հարձակման է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Ալ-Հոդեյդա նահանգում, որտեղ նավթային տերմինալ կա։ Այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են առնվազն 14 ռեյդեր, որոնք […] ...

Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

09:30 18.04.2025

Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է փորձի տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, եթե նման հնարավորություն ունենա։ «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, բարձր կարգ ունի։ Բավական է բացել նրա վիճակագրությունն ու նայել։ Իհարկե, Եվրոպայում նրա նկատմամբ հետաքրքրություն կա, թեև, անձամբ այդ թեմայով չեմ խոսել։ […] ...

Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. կուսակցությունների առաջնորդներ

09:22 18.04.2025

Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. կուսակցությունների առաջնորդներ

Կանադայի չորս խոշոր կուսակցությունների առաջնորդները, որոնք մասնակցում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բանավեճերի ժամանակ հայտարարել են իրենց անսասան աջակցության մասին Ուկրաինային հաղթանակի դեպքում։ «Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային: Մեզ պետք չէ հետևել ամերիկացիներին այն ամենում, ինչ նրանք անում են», -ասել է Կանադայի գլխավոր ընդդիմադիր «Պահպանողական կուսակցության» առաջնորդ Պիեռ Պոլյևրը: Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելու դեպքում կավելացնի […] ...

BACK_TO_TOP