Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
13:43:52
Ամսաթիվ
20 02 2025
«Փետրվար 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2627282930311
2345678
9101112131415
16171819202122
2324252627281
2345678
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--1.91 oC

Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը

17:10 30.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմի լավարկմանը, պետական բյուջեի միջոցներից աջակցություն ստացող թիրախային խմբերի հստակեցմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրվել: Մասնավորապես՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում սովորողների թիվը: Ըստ նախարարի՝ այս պահին կա 3-5 տարեկան ավելի քան 82 հազար երեխա՝ ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, որը շուրջ 75 տոկոսն է կազմում տվյալ տարիքային խմբի: 2022 թ. այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս, այսինքն՝ 2 տարվա ընթացքում ապահովվել է շուրջ 12 տոկոս աճ, իսկ 2017 թ. համեմատ՝ շուրջ 20 տոկոս աճ:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը, որի ընդլայնման և տարիքային շեմի վերանայման կարիք կա: Որոշմամբ առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը:

«Մասնավորապես՝ նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակում, այսինքն՝ շուրջ 200 երեխաների համար, փորձենք սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է մի շարք համայնքներում: Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում: Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը. Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած, երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը ծրագիրը կարևորել է երեխանների կրթության տեսակետից, միաժամանակ ընդգծել դրա տնտեսական բաղադրիչի կարևորությունը. երիտասարդ մայրիկների համար հնարավորություն է ստեղծվում՝ կա՛մ հնարավորինս շուտ աշխատանքի շուկա վերադառնալու, կա՛մ դրսևորվելու հնարավորություն ունենալու: Վարչապետը կարևորել է նաև որոշումը պատշաճ ձևով կոմունիկացնելու հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը

17:28 20.02.2025

Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը

Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը, որը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող փետրվարի 19-ին հյուրընկալվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին: Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան […] ...

Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից. Լուքմանը պատասխանել է Գասպերինիին

17:21 20.02.2025

Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից. Լուքմանը պատասխանել է Գասպերինիին

«Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուքմանը պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիին, որը ՉԼ անցումային փլեյ-օֆֆում «Բրյուգեից» կրած պարտությունից հետո քննադատել էր նիգերիացուն՝ նրան համարելով վատագույն 11-մետրանոց իրացնողը: «Ինձ տխրեցնում է, որ նման հայտարարություն եմ անում, քանի որ միասին հասել ենք մեծ նվաճումների: Նման վերաբերմունքը ցավեցնող է, ոչ հարգալից: Ես միշտ խաղում եմ մեծ նվիրումով, […] ...

Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:16 20.02.2025

Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վառդո Գրուպ» ՍՊԸ-ին (Տավուշի մարզ, Հաղարծին վանական համալիրի տարածք) պատկանող հանրային սննդի կետում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդամթերքի հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքը և վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացում կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող […] ...

Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

17:10 20.02.2025

Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասել է […] ...

Արդարադատության փոխնախարարը համանախագահել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի նիստը

17:03 20.02.2025

Արդարադատության փոխնախարարը համանախագահել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի նիստը

Փետրվարի 18-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 14-րդ նիստը, որը համանախագահել են Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության Բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգան։ Նիստի ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, դատական համագործակցության և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացված բարեփոխումները և Եվրոպական […] ...

Մեդվեդևը առանց դժվարությունների դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Դուբայ

16:55 20.02.2025

Մեդվեդևը առանց դժվարությունների դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Դուբայ

Աշխարհի 6-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուս թենիսիստը 1/8 եզրափակչում 6-2, 6-1 հաշվով հաղթել է Զիզու Բերգսին (Բելգիա, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մեկ ժամից էլ քիչ՝ ընդամենը 57 րոպե։ Հիշեցնենք, որ նախորդ փուլում Մեդվեդևը համառ պայքարում հաղթել էր Կարեն Խաչանովին: 29-ամյա Մեդվեդևը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ֆելիքս […] ...

BACK_TO_TOP