Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
--3.91 oC

Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

11:40 30.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են Հարավային Կովկասում ընթացող գործընթացները, խոսել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորության մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

«Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի։ Մենք պատրաստակամ ենք անել այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու համար այս նպատակին, որպեսզի վստահ լինենք, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ և բարգավաճում է։ Հուսանք, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինի։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար։ Եվ մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար միայն պետք է հիմնվել այս հիմքի վրա»,- նշեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Բոճորիշվիլին հավելեց, որ այս տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին խոսելիս՝ պետք է նշել այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանի կողմից, որն օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ։ «Ես պետք է նշեմ այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս՝ այդ իրավիճակով պայմանավորված։ Դրանք են հումանիտար խնդիրները, տնտեսական խնդիրները և սոցիալական ծանր պայմանները։ Սա շարունակաբար մնում է ծանր խնդիր Վրաստանի համար»,- ընդգծեց նախարարը։

Վրաստանի ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանն ու Վրաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակաբար այդպես կանեն ապագայում՝ լինի դա երկկողմ, թե բազմակողմ հարթակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.01.2025

SHANTNEWS

Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասին

21:55 30.01.2025

Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասին

Կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

21:47 30.01.2025

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է

21:41 30.01.2025

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։   ...

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարով

21:37 30.01.2025

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարով

Երևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...

Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. Անչելոտի

21:30 30.01.2025

Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. Անչելոտի

Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...

BACK_TO_TOP