23:45 29.01.2025
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այն բանից հետո, երբ ավելի վաղ ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում հանրապետական իշխանություններին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին ասվում է վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիի հայտարարության մեջ։
Ինչպես նշում է Ցուլուկիանին, վրացական իշխանությունների հակառակորդները ցանկանում էին, որ ԵԽԽՎ-ում ընդհանրապես չճանաչվեն վրացական պատվիրակության լիազորությունները, սակայն մարմինը ճանաչեց լիազորությունները, բայց որոշակի պայմաններով, որոնցից մեկը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։
«Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներս, քննարկել ենք Ստրասբուրգում և Թբիլիսիում և «Վրացական երազանք» թիմի ընդհանուր որոշմամբ, որ այսօրվանից մենք դադարեցնում ենք աշխատանքը Խորհրդարանական վեհաժողովում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության տեքստում նշվում է նաև, որ Վրաստանը դեռևս մնում է Եվրախորհրդի անդամ, սակայն կվերադառնա ԵԽԽՎ աշխատանքի այն բանից հետո, երբ դադարի շանտաժը երկրի և նրա ժողովրդի դեմ։
18:30 30.01.2025
Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչըԽորվաթ հանրահայտ մարզիչ Նիկո Կովաչը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 53-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Նուրի Շահինին, որն ազատվել էր օրերս: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նիկո Կովաչը մինչ այս աշխատել է Խորվաթիայի հավաքականում, Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», Մյունխենի «Բավարիայում», «Մոնակոյում» ու «Վոլֆսբուրգում»: ...
18:25 30.01.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով: Շնորհավորելով […] ...
18:19 30.01.2025
Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըԳործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն […] ...
18:14 30.01.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստըՀայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի Կառավարության […] ...
18:10 30.01.2025
Գվարդիոլան կրկին ճանկռել է դեմքն ու գլուխը«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բրյուգեի» դեմ խաղում կրկին ճանկռել է իր դեմքն ու գլուխը, հայտնում է The Sun-ը: Այդպիսի դեպք գրանցվել էր նաև նոյեմբերին, երբ նիդերլանդական «Ֆեյենորդի» դեմ Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղի ժամանակ կատալոնացի մասնագետը դժգոհ էր եղել իր ֆուտբոլիստներից և բարկությունից վնասել էր դեմքը։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում «Մանչեսթեր […] ...
18:05 30.01.2025
Մենք աջակցում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գաղափարին. Արարատ ՄիրզոյանՀարց. «Պարո՛ն Միրզոյան, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հերթական անգամ խոսել է հաղորդակցությունների մասին` նշելով, որ իբր հայկական կողմը պարտավորություն ունի Ադրբեջանին տրամադրելու անխոչընդոտ երթուղի դեպի Նախիջևան, սակայն հրաժարվում իր պարտավորությունից: Ինչպիսի՞ն է հայկական կողմի արձագանքը»: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը. «Այստեղ նոր բան չկա. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է. մենք աջակցում ենք […] ...