23:28 29.01.2025
Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են երկրի խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին ասվում է Ռազմական գործողությունների տնօրինության (նոր իշխանությունների ղեկավար մարմին) հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակվել է Telegram ալիքում։
«Մենք հայտարարում ենք նախկին վարչակարգի օրոք ստեղծված Ժողովրդական խորհրդի, ինչպես նաև խորհրդարանի հետ առնչվող բոլոր հանձնաժողովների լուծարումը»,- ասվում է հայտարարության մեջ։
18:41 30.01.2025
Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըԿառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թ. հունվար և փետրվար ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով: Դրա համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թ. փետրվարի 15-ը ներառյալ: ...
18:35 30.01.2025
Միրզոյանը և Բոճորիշվիլին կարևորել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերըՎրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի: Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսին կողմերը հույս են հայտնել, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:30 30.01.2025
Հայտնի է Դորտմունդի «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչըԽորվաթ հանրահայտ մարզիչ Նիկո Կովաչը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 53-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Նուրի Շահինին, որն ազատվել էր օրերս: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նիկո Կովաչը մինչ այս աշխատել է Խորվաթիայի հավաքականում, Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», Մյունխենի «Բավարիայում», «Մոնակոյում» ու «Վոլֆսբուրգում»: ...
18:25 30.01.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով: Շնորհավորելով […] ...
18:19 30.01.2025
Կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըԳործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն […] ...
18:14 30.01.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստըՀայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի Կառավարության […] ...